Ապարան համայնք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ապարան (համայնք)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ապարան (այլ կիրառումներ)
Ապարան

Զինանշան

ԵրկիրՀայաստան Հայաստան
Մտնում էԱրագածոտնի մարզ
ՎարչկենտրոնԱպարան
Խոշորագույն քաղաքԱպարան
Ամենաբարձր կետԱրագած
ԲԾՄ4090 մետր
Օրենսդրական մարմինԱպարան համայնքի ավագանի
համայնքապետԿարեն Եղիազարյան
Հիմնական լեզուհայերեն
Բնակչություն (2011)21,112
Հիմնադրված է2017 թ.
Ժամային գոտիUTC+4
aparan.am

Ապարան, համայնք Արագածոտնի մարզում։ Ներառում է Ապարան քաղաքը, Արագած, Երնջատափ, Կայք, Շենավան, Վարդենիս, Արայի, Թթուջուր, Հարթավան, Շողակն, Վարդենուտ, Ափնագյուղ և Սարալանջ գյուղերը։ Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9-ին Հայաստանի Ազգային ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[1][2]։ Կենտրոնը Ապարան քաղաքն է։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը գտնվում է Երևան-Սպիտակ ավտոմայրուղու վրա, Երևան քաղաքից հեռավորությունը կազմում է 42 կիլոմետր, իսկ մարզկենտրոնից 32 կիլոմետր դեպի հյուսիս։ Ապարան համայնքը գտնվում է Արագած լեռնազանգվածի արևելյան լանջին։ Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1880 մետր։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են՝ ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են՝ համեմատաբար խոնավ։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը կազմում է 450-600 միլիմետր։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են[3]։

Բնակչություն և տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապարան համայնքը ստեղծվել է Ապարան, Արագած, Երնջատափ, Կայք, Շենավան, Վարդենիս, Արայի, Թթուջուր, Հարթավան, Շողակն, Վարդենուտ, Ափնագյուղ, Լուսագյուղ, Ձորագլուխ, Չքնաղ, Քուչակ, Եղիպատրուշ, Ծաղկաշեն, Նիգավան, Ջրամբար և Սարալանջ համայնքների միավորումից։ Համայնքի բնակչությունը կազմում է 21,112 մարդ՝ առ 2019 թվականի։

Տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում արդյունաբերությունը։ Ապարանում կան մի շարք ձեռնարկություններ։ Այստեղ զարգացած է նաև սննդի արդյունաբերությունը, գործում է կաթնամթերքի վերամշակման և պանրի արտադրության գործարան։

Համայնքի հողերը հիմնականում օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր և արոտավայրեր։ Սեփականաշնորհված է համայնքի մակերեսի մոտ 35 տոկոսը։ Համայնքում նաև զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Կան նաև բազմամյա տնկարկներ, սակայն դրանք մեծ մակերես չեն զբաղեցնում։ Ապարանում զբաղվում են նաև անասնապահությամբ։ Զարգացած է կաթնամսատու ուղղությունը, հումքը վերամշակվում է տեղի պանրի գործարանում[3]։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

     Կարեն Եղիազարյան դաշինք     Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն

Համաձայն Հայաստանի տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ավագանին բաղկացած է 21 անդամներից, որոնցից 14-ը «Կարեն Եղիազարյան» դաշինքից, իսկ 7-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Համայնքի ղեկավարը «Կարեն Եղիազարյան» դաշինքի ղեկավար Կարեն Եղիազարյանն է[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի 328 համայնքների միավորմամբ կձևավորվի 34 համայնք. ԱԺ-ն քննարկում է ծրագիրը
  2. Ազգային ժողովն ընդունեց համայնքների նոր խոշորացման մասին օրինագիծը
  3. 3,0 3,1 «Արագածոտնի մարզպետի աշխատակազմ».
  4. «Ապարան համայնքի ավագանու անդամներ».
  5. «ՏԻՄ համամաստական ընտրություններ».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]