Հարություն Շմավոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Շմավոնյան
Դիմանկար
Ծնվել է1750[1][2]
ԾննդավայրՇիրազ, Իրան[2]
Մահացել էփետրվարի 9 (21), 1824[2]
Մահվան վայրՉեննայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2]
ՔաղաքացիությունԻրան
Ազգությունհայ
Մասնագիտությունհասարակական գործիչ և տպագրիչ
ԱշխատավայրՄադրասի հայկական տպագրություն[2] և Ազդարար[2]
 Harutyun Shmavonyan Վիքիպահեստում

Հարություն Շմավոնյան (1750[1][2], Շիրազ, Իրան[2] - փետրվարի 9 (21), 1824[2], Չեննայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2]), հայ հասարակական գործիչ, տպագրիչ, հայ առաջին պարբերականի՝ «Ազդարարի» հիմնադիր[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է ծննդավայրում, քահանա ձեռնադրվել Ամենափրկիչ վանքում։ Մինչև 1777 թվականը պաշտոնավարել է Շիրազում։ 1777-1784 թթ. անցել է մենակեցության, ինքնուրույն ուսումնասիրել պարսկերեն և արաբերեն լեզուներ ու գրականություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, սովորել արհեստներ։

1784 թվականին որպես ավագ քահանա ուղարկվել է Մադրաս։ Տեղի հայությանը ծանոթացրել է բրուտագործության, ձիթհանության և այլ արհեստների։ 1789 թվականին հիմնադրել է Մադրասի երկրորդ հայկական տպարանը, իսկ 1794 թվականին՝ «Ազդարարը»[4]։

1809 թվականից տպարանը հանձնել է իր աշակերտներին, ամբողջապես նվիրվել գաղութի հասարակական-լուսավորական կյանքին։ Ունեցել է ընդգծված ռուսամետ կողմնորոշում, սերտ կապերի մեջ եղել Ռուսաստանի և Հայաստանի առաջադեմ շրջանների հետ, հանգանակություններ կազմակերպել ի նպաստ կրթական և մշակութային գործի։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 525.
  3. Հայ մշակույթի նշանավոր գործիչները, 5-18-րդ դարեր։ Երևանի համալսարանի հրատարակչություն։ Երևան, 1976, էջ 553
  4. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱԶԴԱՐԱՐ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Շմավոնյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Շմավոնյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 525