Jump to content

Հովհաննես Աղբիանոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Աղբիանոսյան
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Յոհան եպիսկոպոս
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տիտղոս Եպիսկոպոս


Հովհաննես եպիսկիպոս Աղբիանոսյան կամ Հոհան եպիսկոպոս (գրաբար՝ Յոհան եպիսկոպոս, ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 4-րդ դար), եպիսկոպոս Մեծ Հայքում, Փառեն Ա Աշտիշատցի (348-352) կաթողիկոսի որդին, Աղբիանոսյանների տոհմից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես եպիսկոպոսի մասին, «նրա վարքի ու անմտության, վատ խոսքերի ու գործերի մասին» 3 առանձին գլուխ է հատկացրել Փավստոս Բուզանդը իր «Հայոց պատմության» վեցերորդ դպրությունում[1]։

Բուզանդը Հովհաննեսի մասին գրում է՝.

«Սա մի կեղծավոր մարդ էր. մարդկանց աչքում իրան ձևացնում էր պահեցող խարազնազգյաց, մինչև անգամ կոշիկներ չէր հագնում, այլ ամառը (ոտներին) հեսկ էր փաթաթում, իսկ ձմեռը կեմ։ Բայց չափից դուրս ընկղմված էր ագահության մեջ.»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայոց պատմություն», Փավստոս Բուզանդ, (գրաբար և աշխարհաբար թրգմ.), Երևան, 1987, Դպրություն Զ, գլուխ ը-ժ.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]