Սուրբ Ստեփանոսի մայր տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սուրբ Ստեփանոսի տաճարից)
Սուրբ Ստեփանոսի մայր տաճար
գերմ.՝ Stephansdom
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՏեղագրությունՎիեննա
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՎիեննայի թեմ
Հիմնական ամսաթվերը1137
Ներկա վիճակԿարդինալ արքեպիսկոպոսի նստավայր
Կազմված էCapistran-Kanzel?, Pulpit of the Stephansdom?, Grabmal Kaiser Friedrichs III.?, Prince Eugene Chapel?, Türkenbefreiungsdenkmal in St. Stephen's Cathedral, Vienna?, Q2030210?, Orgeln des Stephansdoms?, Q50807411? և Pummerin?
Ժառանգության կարգավիճակԱվստրիայի ճարտարապետական ժառանգության օբյեկտ[1]
ՆվիրվածՍտեփանոս Նախավկա
ԱնվանվածՍտեփանոս Նախավկա
Ճարտարապետական ոճՌոմանական ճարտարապետություն, Գոթական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1359
Կառուցման ավարտ1511
Հիմնադրված1137
Առաջին հիշատակում1137
70 մ
Երկարություն107 մ
Լայնություն70 մ
Նավի լայնություն38.9 մ
Բարձրություն136,44 մետր
Քարտեզ
Քարտեզ
48°12′31″ հս․. լ. 16°22′23″ ավ. ե.HGЯO
 St. Stephen's Cathedral, Vienna Վիքիպահեստում
stephanskirche.at
stephansdom.at
Պումմերինի ղողանջը

Սուրբ Ստեփանոսի մայր տաճար (գերմ.՝ Stephansdom, խոսակցական լեզվով՝ Steffl), կաթոլիկ տաճար, Ավստրիայի ազգային խորհրդանիշը, մայրաքաղաք Վիեննայի գլխավոր տաճարը և խորհրդանիշը[2]։ Կարդինալ արքեպիսկոպոսի նստավայրը։ Գտնվում է հին քաղաքի կենտրոնական մասում, Սուրբ Ստեփանոսի հրապարակում։

Շտեֆանսդոմը մշակութային նշանակության կառույց է։ Գործող եկեղեցի է, ուր ամեն օր ժամերգություններ են տեղի ունենում. աշխատանքային օրերին՝ առավոտյան ժամը 7-ին, իսկ հանգստյան օրերին` առավոտյան ժամը 10-ին։ Պատարագները մատուցվում են բոլոր եկեղեցական տոներին. Սուրբ Ծնունդ, Զատիկ, Սուրբ Երրորդություն և այլն։ Այդ օրերին ավստրիացիները մի առանձնահատուկ գեղեցկությամբ են զարդարում եկեղեցին։ Տաճարի հարավային աշտարակը, որն ունի 137 մետր բարձրություն, համարվում է գոթական ճարտարապետական ոճի գլուխգործոց։ Տաճարի արևմտյան ճակատը (հսկայական դարպասներն ու երկու հեթանոսական աշտարակները) եվրոպական արվեստի գլուխգործոցներ են, որոնք գերակայել են Ավստրիայի ճարտարապետության մեջ սկսած 950 թվականից մինչև 1200 թվականը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կառույցը գտնվել է քաղաքի սահմաններից դուրս, և միայն 1137 թվականին է սկսել գործել որպես եկեղեցի։ 1147 թվականից տաճարը օծվել է որպես եռանավ ռոմանական բազիլիկ և կոչվել է Շտեֆանսդոմ` ի պատիվ սուրբ Ստեփանոսի։ Այդ մասին առաջին գրավոր հիշատակումն արվել է 1221 թվականին։ Այժմեական տեսքը ստացել է 1511 թվականին։ Պատմության ընթացքում տաճարի հյուսիսային աշտարակի ձևափոխման բազում առաջարկներ են արվել, սակայն տաճարը մնացել է իր ասիմետրիկ ուրվագծով։ Այսօրվա Շտեֆանսդոմն ունի գրեթե նույն տեսքը, ինչ XVI դարի կեսերին։

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի ընդարձակումը XII—XV դարեր:
Ռոմանական աշտարակները և ճակատամուտքը, 1230—1245
Երկրորդ եկեղեցին , 1263
Ալբերտյան վերնատունը, 1304—1340
Վերակառուցումը Ռուդոլֆ IV -ի օրոք, 1359-ից

1137 թվականին մարքիզ Լեոպոլդ IV -ը Ռեգիմարի՝ Պասաուի եպիսկոպոսի հետ հիմնադրել են առաջին եկեղեցին։ Ռոմանական ոճով բազիլիկի շինարարությունը ավարտվել է 1147 թվականին[3]։ 1230-1245 թվականներին այն ընդարձակվել է դեպի արևմուտք, այդ ժամանակվանից պահպանվել է տաճարի արևմտյան պատը՝ շքամուտքով և զույգ աշտարակներով, որոնք հետագայում վերակառուցվել են գոթական ոճով (աշտարակները վերակառուցվել են հռոմեական քանդված տաճարների քարերով, դրա համար այն երբեմն անվանում են հեթանոսական)։ 1258 թվականին առաջին եկեղեցին այրվել է[4]։

1263 թվականին նրա տեղը կառուցվել է երկրորդ եկեղեցին, նույնպես ռոմանական ոճով, տաճարի օծման օրը՝ ապրիլի 23-ը, տոնական օր է նաև հիմա։

1304-1340 թվականներին, Ալբերտ I -ի և Ալբերտ II -ի օրոք, եկեղեցուն արևելյան կողմից ավելացվում է եռանավը՝ Ալբերտյան վերնասրահը, աշխատանքները ավարտին են հասցվում երկրորդ եկեղեցու օծումից 77 տարի անց։

1359 թվականի ապրիլի 7-ին հերցոգ Ռուդոլֆ IV-ի հովանավորությամբ սկսվում են տաճարի ընդլայնման աշխատանքները արդեն գոթական ոճով։ Մասնավորապես հավելվեցին հարավային աշտարակն ու հարավային նավը։ 1433 թվականին ավարտին հասցվեց հարավային աշտարակի կառուցումը։ Տաճարի ընդլայնման և վերանորոգման աշխատանքները շարունակվեցին 100 տարի` մինչև 1523 թվականը։ Այդպիսով, ռոմանական երկայնաձիգ նավի շուրջ շարվում են նոր, գոթական ոճի պատեր։

Ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ստեփանոս տաճարի ինտերիեր

Երեք դար շարունակ Սուրբ Ստեփանոսի եկեղեցին գործել է որպես ծխական եկեղեցի։ 1469 թվականին, Ֆրիդրիխ III -ի օրոք, Սուրբ Ստեփանոսի եկեղեցին դառնում է մայր տաճար, 1513 թվականին տաճարում տեղադրվում է երգեհոն։

XVI-XVII դարերում, ռեֆորմացիայի և ավստրո-թուրքական պատերազմի պատճառով, տաճարը գրեթե փոփոխության չի ենթարկվում։ Այդ ժամանակահատվածում տաճարի ինտերիերը հարմարեցվում, վերափոխվում է բարոկկո ոճի[4]։

1945 թվականի հրդեհը և վերակառուցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը չի տուժել Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծություններից։ Վիեննայից նահանջելու ժամանակ Զեպպ Դիտրիխը գերմանական հրետանուն հրամայում է ոչնչացնել Վիեննայի կենտրոնը սակայն հրամանը չի կատարվում[5]": 1945 թվականի ապրիլի 11 -ին տեղաբնակները այրում են կողոպտված կրպակները, հաջորդ օրը կրակը տարածվում և հասնում է տաճարին[4]։ Կրակից տանիքը փլվում է, ամենամեծ զանգը պոկվում և ընկնում է Հյուսիսային աշտարակի մեջ, որի արդյունքում կոտրվում է[6], ինտերիերը գրեթե ամբողջությամբ ավերվում է, այրվում է երգեհոնը։ Կրակից փրկվում են աղյուսե սարկոֆագով պաշտպանված արժեքավոր մասունքները։ Տաճարը վերականգնվում է կամավորների ջանքերով։ 1948 թվականի դեկտեմբերի 19 -ին վերականգնվում է գլխավոր նավի տանիքը, 1952 թվականի ապրիլի 23-ին (տաճարի 689 ամյակին) վերսկսվում են եկեղեցական արարողությունները։ Հետպատերազմյան վերականգնումը ավարտվում է 1960 թվականին։

1980-ական թվականներից սկսվում է մեծամաշտաբ վերականգնողական աշխատանքների երկրորդ փուլը, որը շարունակվում է մինչև օրս։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանիքի գերբերը
  • Հարավային աշտարակի բարձրությունը - 136,44 մ
  • Հյուսիսային աշտարակի բարձրությունը - 68,3 մ
  • Կենտրոնական նավի տանիքի բարձրությունը - 60 մ
  • Տաճարի լայնությունը և երկարությունը հողի մակերևույթից - 62×198,2

Հաբսբուրգների կառավարման ժամանակաշրջանում Ավստրո-Հունգարական կայսրությունում ոչ մի եկեղեցի Սուրբ Ստեփանոսի տաճարի հարավային աշտարակից չպետք է բարձր լիներ[7]։

Տանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր նավի տանիքի երկարությունը 110 մետր է, տանիքի թեքությունը որոշ հատվածներում հասնում է 80° -ի, այսպիսի թեքության պայմաններում անձրևաջրերը արդյունավետորեն լվանում են կղմինդրե տանիքը, իսկ հազվադեպ պատահող ձյունը, չմնալով տանիքին, թափվում է ցած։ Վիթխարի մոզայիկ տանիքը կառուցված է 230,000 գունավոր կղմինդրից։ Տանիքի մոզայիկ պատկերներից են երկգլխանի արծիվը` Վիեննայի ու Ավստրիայի զինանշանը[8]։

Զարդարանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հովհաննես Կապիստրանոսի ամբիոնը

Տաճարի գեղարվեստական հարստությունը հսկայական է. տաճարի ներսում մեծ քանակությամբ արվեստի և կրոնական նշանակության եզակի առարկաներ կան` միջնադարյան քանդակներ, մասամբ պահպանված վիտրաժներ, տապանաքարեր և այլն։ Այստեղ կարելի է տեսնել նաև կտորի երկարության և հացի քաշի չափման համար նախատեսված պարագաներ, որոնցով միջնադարյան յուրաքանչյուր առևտրական կարող էր ստուգել իր գնածը։

Գլխավոր շքամուտքի մոտ, «ռոմանական պատին» (շքամուտքը ավանդական գոթական ոճով է) զետեղված են

Երգեհոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր մեծ երգեհոնը[9], որը տեղադրվել է 1960 թվականին, փոխարինել է 1945 թվականի հրդեհի ժամանակ ոչնչացված երգեհոնին[10][11]։ Ունի 125 ստեղնաշարք և 10 հազար երգեհոնային փող։ Այս երգեհոնը Ավստրիայում ամենամեծն է։ Տաճարում ընդհանուր առմամբ կա երեք փողավոր երգեհոն, բոլորն էլ կառուցված են ավստրիական «Rieger» կազմակերպության կողմից։ Պատարագների ժամանակ օգտագործվում է «միջին երգեհոնը»։

Մասունքները և տեսարժան վայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Մարիամի սրբապատկերը

1676 թվականին հունգարացի Լասլո Շիգրին, Պեչ գյուղում, ի հիշատակ թուրքական գերությունից ազատագրման՝ պատվիրում է Աստվածամոր սրբապատկերը։ 1696 թվականին Լեոպոլդ առաջին կայսրը սրբապատկերը Հունգարիայից տանում է Վիեննա՝ Սուրբ Ստեփանոսի մայր տաճար, մի զարմանալի դեպքից հետո։ Սրբապատկերում պատկերված Մարիամ Աստվածածնի աչքերից իրական արցունքներ են հոսել։ Այժմ այն փակցված է տաճարի հարավարևմտյան անկյունում, շքամուտքի մոտ։

Զանգերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգակատանը ընդհանուր առմամբ կա 23 զանգ, որոնցից 20-ը գործածվում են, յուրաքանչյուրն ունի իր դերը։ Հյուսիսային աշտարակի մեծ զանգը՝ Պումմերինը, որը կշռում է 21 383 կգ, տեղադրվել է 1957 թվականին, այն տարվա ընթացքում ղողանջում է տասնմեկ անգամ, երկրի կարևոր տոների ժամանակ (տաճարի օծման օրը՝ ապրիլի 23-ին, Ամանորի գիշերը)[12][13]։ Պումմերինը մեծությամբ երկրորդն է Եվրոպայում՝ Քյոլնի տաճարից հետո։

Ամբիոնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբիոնը

Փորագրազարդ ամբիոնը ստեղծվել է XV դարում, վերագրվում է Նիկոլաուս Գերհարդին։ Այն զարդարված է առաջին չորս եկեղեցու ուսուցչի՝ Ավրելիոս Օգոստինիոսի, Ամբրոսիոս Մեդիոլանցու, Հիերոնիմոսի, Գրիգոր I-ի քանդակներով։ Ամբիոնի ներքևի մասում քանդակագործի ինքնադիմաքանդակն է, որը պատուհանից դուրս է նայում։ Աստիճանների բազրիքը զարդարված է երևակայական դոդոշների և մողեսների զարդաքանդակների հաջորդականությամբ (բարու և չարի պայքարի այլաբանություն)։

Դամբարանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը բաղկացած է եպիսկոպոսական առանձին վեց մատուռներից, այն կանգնած է ստորգետնյա գերեզմանատան, կատակոմբաների վրա, որտեղ 18-րդ դարից հուղարկավորվել է մոտ 11 հազար մարդ։

Տաճարի ներսում հուղարկավորված են`

  • Ռուդոլֆ IV Ավստրիայի դուքս (իշխան՝ տաճարը կառուցողը, մահացել է 1365 թվականին)
  • Ֆրիդրիխ III (մահացել է 1493 թվականին)
  • Եվգենի Սավոյացի (մահացել է 1736 թվականին)
  • Հաբսբուրգների դինաստիայի 72 անդամ
  • տաճարի վանահայրեր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bermann, Moriz. Der Wiener Stefans-Dom und seine Seenswürdigkeiten in Geschichte, Kunst, Legenden- und Sagenbilde. Wien, Pest, Leipzig., 1878.
  2. Kurt, Hielscher. Österreich. Landschaft und Baukunst. Berlin-Zürich., 1928.
  3. Wasnuths. Lexicon der Baukunst. 3-4 Band. Berlin., 1929.
  4. Wien. Geschichte, Kunst, Leben. Wien., 1943.
  5. Ulmann, Ernst. Die Welt der gotischen Kathedrale. Berlin.,1981.
  6. Architektur des Mittelalters: Funktion und Gestalt. Weimar., 1983.
  7. Wien: [Bildband1]. Texte von Peter Pötscher. Frankfurt am Main., 1989.
  8. Conrad, Dietrich. Kirchenbau im Mittelalter: Bauplannung und Bauausführung. Leipzig., 1990.
  9. Сененко М. С. Вена. М., 1970.
  10. Грубер, Райнхард Х., Кафедральный собор Св. Стефана в Вене. Вена., 2002.
  11. Böker, Johann J. (2007). Der Wiener Stephansdom in der Spätgotik (First ed.). Salzburg: Pustet. էջ 432. ISBN 3-7025-0566-0.
  12. Donin, Richard Kurt (1952). Der Wiener Stephansdom und seine Geschichte (German). Vienna: A. Schroll. ASIN B0000BHI6S.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Feuchtmüller, Rupert; Kodera, Peter (1978). Der Wiener Stephansdom (German). Vienna: Wiener Dom-Verl. էջ 420. ISBN 3-85351-092-2.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Gruber, Reinhard H.; Bouchal, Robert (2005). Der Stephansdom: Monument des Glaubens (German). Vienna: Pichler Verlag. ISBN 3-85431-368-3.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Gruber, Reinhard H. (1998). St. Stephan's Cathedral in Vienna. Vienna: St. Stephan's Cathedral. ASIN B001OR6HQ4.
  16. Macku, Anton (1948). Der Wiener Stephansdom: Eine Raumbeschreibung (German). Vienna: F. Deuticke. էջ 30.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. Meth-Cohn, Delia (1993). Vienna: Art and History. Florence: Summerfield Press. ASIN B000NQLZ5K.
  18. Riehl, Hans (1926). Der St. Stephansdom in Wien (German). Vienna: Hrsg. von der Allgemeinen vereinigung für christliche kunst. էջ 64.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. Strohmer, Erich V. (1960). Der Stephansdom in Wien (German). Vienna: K.R. Langewiesche. ASIN B0000BOD4J.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. Toman, Rolf (1999). Vienna: Art and Architecture. Cologne: Könemann. ISBN 978-3829020442.
  21. Zykan, Marlene (1981). Der Stephansdom (German). Vienna: Zsolnay. էջ 301. ISBN 3-552-03316-5.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Unser Stephensdom» [Our Stephansdom] (German). Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Wikisource:Catholic Encyclopedia (1913)/Vienna
  4. 4,0 4,1 4,2 «գերմ.: Պաշտոնական կայք. Պատմություն». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  5. Diem, Peter. «Der Stephansdom und seine politische Symbolik» [St. Stephen's Cathedral and its political symbolism] (German). Austria Forum. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Die Geschichte des Stephansdoms» [The history of the St. Stephan's Cathedral]. Unser Stephensdom. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
  7. «գերմ.: Պաշտոնական կայք. Չափերը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  8. Based on the info from a guided tour at the Vienna City Museum. The year of the replacement has been embedded into the removed emblem.
  9. «St Stephan's Church: Main organ». Catalogue entry. International Organ Foundation. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է հունվարի 1, 2013-ին.
  10. «Die Orgel im Stephansdom» (German). "Rettet den Stephansdom" – Verein zur Erhaltung des Stephansdoms. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 6-ին. Վերցված է հունվարի 1, 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Lade, Günter (1990). Orgeln in Wien. Wien: Selbstverl. էջ 295. ISBN 3-9500017-0-0. {{cite book}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  12. «գերմ., տաճարի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  13. /data/derdom/details/pummerin.php#start գերմ., տաճարի պաշտոնական կայք, Պումմերին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Ստեփանոսի մայր տաճար» հոդվածին։