«Իլհամ Ալիև»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Հետ է շրջվում 9802703 խմբագրումը, որի հեղինակն է 87.241.146.158 (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
No edit summary
Պիտակներ՝ հետշրջված Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 2. Տող 2.
'''Իլհամ Հեյդար օղլու Ալիև''' ({{lang-az|İlham Heydər oğlu Əliyev}}, {{ԱԾ}}), [[Ադրբեջան]]ի չորրորդ [[Ադրբեջանի նախագահ|նախագահ]] սկսած [[2003]] թվականի [[հոկտեմբերի 31]]-ից։
'''Իլհամ Հեյդար օղլու Ալիև''' ({{lang-az|İlham Heydər oğlu Əliyev}}, {{ԱԾ}}), [[Ադրբեջան]]ի չորրորդ [[Ադրբեջանի նախագահ|նախագահ]] սկսած [[2003]] թվականի [[հոկտեմբերի 31]]-ից։


Նա Ադրբեջանի նախկին նախագահ [[Հեյդար Ալիև]]ի երկորդ զավակն է։ Իլհամ Ալիևը դարձել է Ադրբեջանի նախագահ 2003 թվականին հոր մահից հետո [[Ադրբեջանի նախագահական ընտրություններ 2003|ընտրություններ]]ի միջոցով, որոնք շատ միջազգային կազմակերպությունների կողմից որակվել է որպես կեղծված։ Ադրբեջանը նավթով հարուստ երկիր է, ինչը կայունություն է բերում Ալիևի ռեժիմին և Ադրբեջանի վերնախավին։ Ադրբեջանի նավթային հարստությունը թույլ է տալիս երկրին ներգարվվել բազմաթիվ միջազգային միջոցառումների և մեծ գումարներ ծախսել լոբբինգի վրա։
Նա Ադրբեջանի նախկին նախագահ [[Հեյդար Ալիև]]ի երկորդ զավակն է։ Իլհամ Ալիևը դարձել է Ադրբեջանի նախագահ 2003 թվականին հոր մահից հետո [[Ադրբեջանի նախագահական ընտրություններ 2003|ընտրություններ]]ի միջոցով, որոնք շատ միջազգային կազմակերպությունների կողմից որակվել է որպես կեղծված։ Ադրբեջանը նավթով հարուստ երկիր է, ինչը կայունություն է բերում Ալիևի ռեժիմին և Ադրբեջանի վերնախավին։ Ադրբեջանի նավթային հարստությունը թույլ է տալիս երկրին ներգարվվել բազմաթիվ միջազգային միջոցառումների և մեծ գումարներ ծախսել լոբբինգի վրա։ 2018 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-Ի կողմից ճանաչվել է բեզռազմեր քաք։


Ալիևի ընտանիքը հարստացել է պետական բիզնեսի հետ կապերի շնորհիվ։ Նրանց սեփականության մեջ են մտնում Ադրբեջանի գլխավոր բանկերից մի քանիսը, շինարարական կազմակերպություններ, հեռահաղորդակցման ընկերություններում, ինչպես նաև երկրի նավթային և գազային ընկերություններ։ Նրա հարստության մեծ մասը սերտորեն կապված է օֆշորային ցանցի հետ։ [[2017]] թվականի [[Ադրբեջանական լվացքատուն|Ադրբեջանական լվացքատան]] սկանդալը, որը բազմակողմանի փողերի լվացման սխեմա էր, որի նպատակն էր կաշառել եվրոպացի քաղաքական գործիչների, որպեսզի նրանք չքննադատեն Ալիևին և նրա ռեժիմը ներկայացնեն դրական տեսանկյունից։
Ալիևի ընտանիքը հարստացել է պետական բիզնեսի հետ կապերի շնորհիվ։ Նրանց սեփականության մեջ են մտնում Ադրբեջանի գլխավոր բանկերից մի քանիսը, շինարարական կազմակերպություններ, հեռահաղորդակցման ընկերություններում, ինչպես նաև երկրի նավթային և գազային ընկերություններ։ Նրա հարստության մեծ մասը սերտորեն կապված է օֆշորային ցանցի հետ։ [[2017]] թվականի [[Ադրբեջանական լվացքատուն|Ադրբեջանական լվացքատան]] սկանդալը, որը բազմակողմանի փողերի լվացման սխեմա էր, որի նպատակն էր կաշառել եվրոպացի քաղաքական գործիչների, որպեսզի նրանք չքննադատեն Ալիևին և նրա ռեժիմը ներկայացնեն դրական տեսանկյունից։

12:09, 15 Ապրիլի 2024-ի տարբերակ

Իլհամ Ալիև
 
Կուսակցություն՝ Նոր Ադրբեջան
Կրթություն՝ Baku city secondary school number 6? և Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ քաղաքագիտության դոկտոր և պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր դեկտեմբերի 24, 1961(1961-12-24) (62 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դինաստիա Aliyev family?
Քաղաքացիություն  Ադրբեջան
Հայր Հեյդար Ալիև
Մայր Զարիֆա Ալիևա
Ամուսին Մեհրիբան Ալիևա
Զավակներ Լեյլա Ալիևա, Արզու Ալիևա և Heydar Aliyev?
 
Կայք՝ president.az
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Իլհամ Հեյդար օղլու Ալիև (ադրբ.՝ İlham Heydər oğlu Əliyev, դեկտեմբերի 24, 1961(1961-12-24), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի չորրորդ նախագահ սկսած 2003 թվականի հոկտեմբերի 31-ից։

Նա Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի երկորդ զավակն է։ Իլհամ Ալիևը դարձել է Ադրբեջանի նախագահ 2003 թվականին հոր մահից հետո ընտրությունների միջոցով, որոնք շատ միջազգային կազմակերպությունների կողմից որակվել է որպես կեղծված։ Ադրբեջանը նավթով հարուստ երկիր է, ինչը կայունություն է բերում Ալիևի ռեժիմին և Ադրբեջանի վերնախավին։ Ադրբեջանի նավթային հարստությունը թույլ է տալիս երկրին ներգարվվել բազմաթիվ միջազգային միջոցառումների և մեծ գումարներ ծախսել լոբբինգի վրա։ 2018 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-Ի կողմից ճանաչվել է բեզռազմեր քաք։

Ալիևի ընտանիքը հարստացել է պետական բիզնեսի հետ կապերի շնորհիվ։ Նրանց սեփականության մեջ են մտնում Ադրբեջանի գլխավոր բանկերից մի քանիսը, շինարարական կազմակերպություններ, հեռահաղորդակցման ընկերություններում, ինչպես նաև երկրի նավթային և գազային ընկերություններ։ Նրա հարստության մեծ մասը սերտորեն կապված է օֆշորային ցանցի հետ։ 2017 թվականի Ադրբեջանական լվացքատան սկանդալը, որը բազմակողմանի փողերի լվացման սխեմա էր, որի նպատակն էր կաշառել եվրոպացի քաղաքական գործիչների, որպեսզի նրանք չքննադատեն Ալիևին և նրա ռեժիմը ներկայացնեն դրական տեսանկյունից։

Ալիևը ղեկավարում է ավտորիտար ռեժիմում, քանի որ ընտրությունները Ադրբեջանում ազատ չեն և կեղծվում են, իշխանությունը կենտրոնացած է Ալիևի և նրա ընտանիքի ձեռքում, կոռուպցիան ծաղկում է և մարդու իրավունքների խախտումը, ներառյալ հայատյացությունը սովորական երևույթ է դարձել։ Քաղաքական ձերբակալությունները և լրագրողների վրա ճնշումները գնալով շատանում են։

Կենսագրություն

Իլհամ Ալիևը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 24-ին Բաքվում։ Նա սովորել է Բաքվի թիվ 6 միջնակարգ դպրոցում (1967-1977)։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ։ Ավարտելուց հետո նա ստացել է ինստիտուտի հետբուհական կրթություն։ 1985 թվականին ստացել է պատմական գիտությունների թեկնածվի աստիճան։ 1985-1990 թվականներին աշխատել է որպես դասախոս Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում։ 1994 թվականից մինչև 2003 թվականը եղել է Ադրբեջանի Պետական նավթային ընկերության առաջին փոխնախագահ։

1995 և 2000 թվականներին ընտրվել է Ադրբեջանի ազգային ժողովի պատգամավոր։

2003 թվականին նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ։ 1997 թվականից հանդիսանում է Ադրբեջանի Օլիմպիական կոմիտեի նախագահ։ Իլհամ Ալիևը պարգևատրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի շքանշանով։

1999 թվականին ընտրվել է Նոր Ադրբեջան կուսակցության փոխնախագահ, 2001 թվականին՝ նախագահի առաջին տեղակալ և 2005 թվականին՝ կուսակցության նախագահ։

2003 թվականի հունվարին ընտրվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ։ Իլհամ Ալիևը 2004 թվականի ապրիլին պարգևատրվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մեդալով։

2003 թվականի օգոստոսի 4-ին նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ։

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության Նախագահ։ Նա վերընտրվել է 2008 թվականին[5][6]։ 2013 թվականին երրորդ անգամ ընտրվել է նախագահ և այժմ Ադրբեջանի Հանրապետության նախագահն է[7]։

Ընտանիք

Իլհամ Ալիևը ամուսնացել է Մեհրիբան Ալիևայի հետ 1983 թվականի դեկտեմբերի 22-ին Բաքվում։ Ունեն երեք երեխա՝ Լեյլա, Արզու և Հեյդար, և հինգ թոռ։ Բացի ադրբեջաներենից, տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի և թուրքերենի[5]։ Կինը նաև Ադրբեջանի փոխնախագահն է[8]։

Կոչումներ և պարգևներ

Իլհամ Ալիևն ունի հետևյալ կոչումները և պարգևները[9]։

  • ԱդրբեջանՀեյդար Ալիևի շքանշան;
  • Սաուդյան Արաբիա«Քրալը Աբդուլ Ազիզ»ի շքանշան;
  • Վրաստան«Պատվո» շքանշան;
  • Քուվեյթ«Մյուբարաք ալ-Քաբիր»ի շքանշան;
  • Ֆրանսիա«Պատվո Լեգեոնի շքանշան»;
  • ԲուլղարիաԲուլղարիայի Հանրապետության Գերագույն մրցանակը «Ստարա Պլանինա» շքանշան;
  • ԲելառուսԲելառուսի Հանրապետության բարեկամության շքանշան;
  • Թուրքիա«Ըհսան Դողրամաջի մրցանակ»;
  • Ռումինիա«Տարվա մալ»-2010;
  • ՀունաստանՀունաստանի խորհրդարանի ոսկե մեդալ;
  • ԱդրբեջանՊատվավոր ;
  • ՌուսաստանՌուսական ուղղափառ եկեղեցու Սերգիյ Ռադոնեժսկու առաջին աստիչճանի շքանշան;
  • Տաջիկստան«Իսմոիլի Սոմոնաի» շքանշան;
  • Բելառուս«Մարդկանց բարեկամությունը»
  • ԹուրքիաԹուրքիայի Հանրապետության առաջին կարգի շքանշան;
  • ՈւկրաինաԱզատության շքանշան;
  • Անկախ պետությունների համագործակցություն«Պատվո» շքանշան;
  • Անկախ պետությունների համագործակցությունՄիության օրդեն;
  • ՄԱԿ«Հարավային մրցանակ»;

Ծանոթագրություններ

  1. Ильхам Гейдар оглы Алиевpresident.az.
  2. Honorary DoctoratesMoscow State Institute of International Relations.
  3. quirinale.it (իտալ.)
  4. https://www.occrp.org/en/poy/2012/
  5. 5,0 5,1 «President Biography». Government of Azerbaijan. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
  6. "Republic of Azerbaijan Presidential Election"
  7. «President of Azerbaijan Republic». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  8. «Meeting of Security Council under chairmanship of Ilham Aliyev was held». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  9. Ilham Aliyev-Honours and medals

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլհամ Ալիև» հոդվածին։