Jump to content

Վիքիպեդիա:Հարցեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վիքիփեդիա:Հարցերից)


Հարցեր և օգնություն

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի «Հարցեր և օգնություն» բաժին։ Այս էջը նախատեսված է Հայերեն Վիքիպեդիայում Ձեզ հուզող հարցերը քննարկելու և օգնություն ստանալու համար:

Որոնել «Հարցեր և օգնություն» բաժնի պահոցում

↓ Նոր հարց տալ

Վիքիպեդիա:Խորհրդարան/տեխնիկական Տեխնիկական խնդիրներ
Խորհրդարան Խորհրդարան
Տերմինների քննարկում Տերմինների քննարկում
Ադմինների տեղեկատախտակ Ադմինիստրատորների տեղեկատախտակ
Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ
Embassy If you don't speak Armenian

Ընթացիկ քվեարկություններ. Ադմին 0 | Տեխադմին 0 | Բոտ 0 | Ընտրյալ հոդված 0 | Կարգավիճակից զրկում 0 | Լավ հոդված 0 | Ընտրյալ ցանկ 0 | Գնահատում 0 | Տարվա հոդված 0 | Կանոնակարգ 0[թարմացնել]

Արխիվ
Արխիվ

↓ Նոր հարց տալ

Օգնության էջեր
Վիքիպեդիա Օգնություն

Տե՛ս նաև Կանոնակարգեր և ուղեցույցներ


ինչպես փոխել մասննակցային անունը վիքիպեդիայում[խմբագրել կոդը]

ինչպես փոխել մասննակցային անունը վիքիպեդիայում Ջուլիետա Զարգարյան (քննարկում) 17:51, 18 Մայիսի 2024 (UTC)[reply]

Դիմեք այստեղ։--ԲեքոՔննարկում 19:26, 18 Մայիսի 2024 (UTC)[reply]

Հոդվածի հրապարակում և նկարի տեղադրում[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ,

Ես վերջացրել եմ աշխատանքս հոդվածի վրա։ Ուզում եմ հրապարակել, բայց չեմ կարողանում գտնել ճիշտ ընթացակարգը, մի քանի տեղ կարդացի, որ պետք է ուղարկել review անելու (submit for review), բայց նման կոճակ ևս չկա իմ սևագրում։

Նկար նույնպես չեմ կարողանում ներբեռնել և կցել իմ հոդվածին։ Երբ փորձեցի հաշիվ ստեղծել Wikimedia-ում, ցույց է տալիս արգելափակում նախորդ ամսվա սեպտեմբերից սկսած, բայց ես այս ամիս եմ առաջին անգամ օգտվում այս հարթակից։ Կանխավ շնորհակալ եմ օգնության համար։ Elen Sargsyan 96 (քննարկում) 12:37, 20 Մայիսի 2024 (UTC)[reply]

Բարև հարգելի Elen Sargsyan 96։ Եթե սևագրում հոդվածը բերել եք ավարտուն տեսքի, ապա կարող եք ստեղծել հոդվածը հիմնական անվանատարածքում։ Հոդված ստեղծելու համար անվանումը գրեք կայքի որոնման դաշտում, եթե առկա չէ, ապա համակարգը կառաջարկի ստեղծել այն։ Սևագրից ողջ բովանդակությունը պատճենեք և տեղադրեք ստեղծվող հոդվածի խմբագրման դաշտում, որից հետո կարող եք հրապարակել։ Նկարները բեռնվում են Վիքիպահեստ եթե ինքներդ եք նկարի հեղինակը։ Վիքիպահեստից պատճենում եք նկարի հղումը և տեղադրում վիքիպեդիայի հոդվածում՝ համապատասխան գործիքի միջոցով։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։ Ավետիսյան91 (քննարկում) 19:05, 20 Մայիսի 2024 (UTC)[reply]
Բարև Ձեզ հարգելի @Ավետիսյան91, շնորհակալ եմ արձագանքի համար։
  1. Էջը փորձեցի ստեղծել Ձեր ասած տարբերակով։ Հիմա Վիկիիում որոնելիս էջը բերում է, բայց երբ գուգլ եմ անում անուն ազգանունը, արդյունքներում Վիկիի էջը չի հայտնվում։ Ի՞նչ հնարավոր պատճառներ կան։
  2. Երեկ փորձել եմ գրանցվել Վիքիպահեստ, երբ ստեղծում եմ նոր հաշիվ, ցույց է տալիս հետևյալը. "our user name or IP address has been blocked. Editing and uploading from 37.252.80.0/22 was disabled by ‪Elcobbola‬ for the following reason: Open proxy (more info) This block (ID #465065) is set to expire: 18:54, 17 September 2024." Առաջին անգամ եմ օգտվում հարթակից, չգիտեմ ինչի հետ է կապված տեխնիկական խնդիրը։ Այլ կերպ կա՞ նկարը ներբեռնելու։ Շնորհակալություն
Elen Sargsyan 96 (քննարկում) 06:53, 21 Մայիսի 2024 (UTC)[reply]
@Ավետիսյան91 առաջին կետը մոռացեք, արդեն երևում է :) Elen Sargsyan 96 (քննարկում) 06:56, 21 Մայիսի 2024 (UTC)[reply]
Վիքիպեդիայի նոր հոդվածները գուգլ որոնողական համակարգով գտնելու համար ժամանակ է պետք (ինդեքսացիայի համար)։ Եթե ձեր IP հասցեն բլոկավորված է, ապա փորձեք այլ IP հասցեով գրանցվել (օրինակ հեռախոսի ինտերնետով)։ Ծանոթացեք Help:I have been blocked, որտեղ կա Submit an unblock request հնարավորություն։ Ավետիսյան91 (քննարկում) 07:04, 21 Մայիսի 2024 (UTC)[reply]
@Ավետիսյան91 շատ շնորհակալ եմ, ամեն ինչ ստացվեց Elen Sargsyan 96 (քննարկում) 07:40, 21 Մայիսի 2024 (UTC)[reply]

Հրապարակային հասանելիության խնդիր[խմբագրել կոդը]

Ինչպե՞ս հրապարակային դարձնել էջը, մենք ստեղծել ենք էջ բայց այն հրապարակային հասանելիություն չունի Անետ Աղաբեկյան (քննարկում) 11:29, 5 Հունիսի 2024 (UTC)[reply]

Վիքի պահեստում ևս չի գտնում հոդվածը Անետ Աղաբեկյան (քննարկում) 11:33, 5 Հունիսի 2024 (UTC)[reply]
Ողջույն, հարգելի Անետ Աղաբեկյան։ Այս պահին ստեղծած հոդված չունեք։ Փոխարենը հոդվածը գրել եք ձեր մասնակցային էջում, որը հոդվածի համար հիմնական անվատարածք չէ։ Եթե կարծում եք, որ այն պատրաստ է հրապարակման, ապա կարող եք տեղափոխել անվանատարածք։ Ավետիսյան91 (քննարկում) 11:37, 5 Հունիսի 2024 (UTC)[reply]

Հարգելի Անետ Աղաբեկյան, Վիքիպեդիայում խստիվ արգելվում են ինքնակենսագրական հոդվածները, և եթե ստեղծվեց, կանոնակարգի համաձայն, ջնջվելու է։ Կա ակնհայտ շահերի բախում, որը Վիքիպեդիայում չի թույլատրվում։ --23artashes (քննարկում) 11:43, 5 Հունիսի 2024 (UTC)[reply]