Քեյթ Հավնևիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քեյթ Հավնևիկից)
Քեյթ Հավնևիք
Ծնվել էհոկտեմբերի 27, 1975(1975-10-27) (48 տարեկան)
Օսլո, Նորվեգիա
Երկիր Նորվեգիա
Ժանրերռոք
Մասնագիտություներգչուհի և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԿրթությունԼիվերպուլի Կատարողական արվեստի ինստիտուտ
Կայքkatehavnevik.com
 Kate Havnevik Վիքիպահեստում

Քեյթ Հավնևիկ (նորվ.՝ Kate Havnevik, հոկտեմբերի 27, 1975(1975-10-27), Օսլո, Նորվեգիա), նորվեգացի երգչուհի և երգերի հեղինակ։ Հիմնականում հանդես է գալիս թրիփ-հոփ և ալտերնատիվ ռոք ոճերում։ Ալբոմները թողարկում է «Continentica Records» լեյբլում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյթ Հանևիկը ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 27-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում՝ պրոֆեսիոնալ երաժիշտ-ֆլեյտահարների ընտանիքում։ Հայրն ազգությամբ անգլիացի է։

Երգչուհին նվագում է դաշնամուր, կիթառ և մելոդիկա։

Դեռևս մանկուց Քեյթը երազում էր նվագել դասական երաժշտություն և երգել ջազ։ Տասնչորս տարեկան հասակում նա միանում է«Blitz» կանանց պանկ-ռոք երաժշտական խմբին, որը հանդես էր գալիս Օսլոյի ակումբներում։ Դրանից հետո երգչուհին փորձեց միախառնել դասականն ու էլեկտրոնային երաժշտությունը։ Տասնվեց տարեկան հասակում Հավնևիկը սկսեց երգերի բառեր ու երաժշտություն գրել։ Երբ լրացավ նրա տասնիննամյակը՝ մեկնեց Միացյալ Թագավորություն՝ Լիվերպուլ, որպեսզի այստեղ կրթություն ստանա։ Հետո մեկնում է Լոնդոն, որտեղ սկսում է պրոֆեսիոնալ կարիերան։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյթը համագործակցում է շատ պրոդյուսերների հետ։ Նրանից են՝ Գայ Սիգսֆորդը, Բյորկը, Բրիթնի Սփիրս, Մադոննա։ Նրանց հետ Քեյթը ձայնագրել է «Melankton» դեբյուտային ալբոմը, որը լույս ընծայվեց 2006 թվականի սեպտեմբերի 25-ին։ Զուգահեռաբար աշխատում է «Embla» ակուստիկ նախագծի հետ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ (& CD Singles)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Think Again" Official single in Norway
  • "Disobey" Official second single in the UK
  • "Mouth 2 Mouth" Official single in the UK
  • "MYYM" Official single in Norway
  • "Unlike Me"
  • "So:Lo"
  • "Halo"
  • "Show Me Love"
  • "Mine"[1]
  • "Micronation"[2]
  • "Emperor of Nowhere"
  • "Falling"
  • "The River"

Ռեմիքս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Disobey" remixes by Siggi Remix and Sultan+Ned Shepard remix]
  • "Happy Sad" remixed by Beatman & Ludmilla
  • "Mouth 2 Mouth" remixed by Milosh
  • "Unlike Me" remixed by Ost & Kjex (Cheese & Biscuits)
  • "Serpentine" remixed by Dokkemand
  • "New Day" remixed by Beatman & Ludmilla

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «TopSpin SpinShop». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Հավնևիք» հոդվածին։