Jump to content

Սերգեյ Կարապետյան (գեներալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Կարապետյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Կարապետյան
նոյեմբերի 25, 1899(1899-11-25)[1] - նոյեմբերի 9, 1954(1954-11-09)[1] (54 տարեկան)
ԾննդավայրՍերդար[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԵրևան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումգեներալ-մայոր[1]
Հրամանատարն էր183rd Rifle Division?, Q18234601? և 46th Guards Rifle Division?
Մարտեր/
պատերազմներ
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Խորհրդային բանակի լեհական արշավանք, Մերձբալթիկայի միացումը ԽՍՀՄ–ին և Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (մայիս 1934)[1]
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան II աստիճանի Սուվորովի շքանշան II աստիճանի Կուտուզովի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Բեռլինի գրավման համար» մեդալ «Վարշավայի ազատագրման համար» մեդալ «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ և «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ

Սերգեյ Եսայու Կարապետյան (նոյեմբերի 25, 1899(1899-11-25)[1], Սերդար[1] - նոյեմբերի 9, 1954(1954-11-09)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային բանակի հայազգի գեներալ-մայոր (1942)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Կարապետյանը ծնվել է 1899 թվականին, Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում, Եսայու ընտանիքում, որը տեղափոխվել է Թուրքմենստանի Կիզիլ Արվատ քաղաքը, որտեղ էլ ավարտել է միջնակարգ դպրոցը։ 20 տարեկան հասակում մտել է Կարմիր բանակի շարքերը։ Այնուհետև սովորել է հեծելազորային դասընթացում և ծառայել Հայկական դիվիզիայում դասակի հրամանատար։

1934 թվականին ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ակադեմիան, 1942 թվականին՝ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիային կից հրամկազմի կատարելագործման դասընթացը։ 1936-1937 թվականներին եղել է Հայկական 22-րդ հեծելագնդի հրամանատար, 1938-1940 թվականների՝ ծառայել Բելառուսական հատուկ ռազմական օկրուգում, մասնակցել Արևմտյան Բելառուսիայի ազատագրմանը։

Հայրենական մեծ պատերազմի սկզբին Լատվիայում գնդապետ Կարապետյանի հրամանատարությամբ գործող դիվիզիան մարտեր է մղել Ռիգայի ուղղությամբ, որտեղ ծանր վիրավորվել է և ապաքինվելուց հետո մասնակցել է Վորոնեժի ռազմաճակատի մարտերին։ 174-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար գնդապետ Ս. Կարապետյանը հաջողությամբ է լիկվիդացնում Դոնի արևելյան ափում գտնվող հակառակորդի պլացդարմը, անցնում Դոն գետը, ջախջախում Կորոտայսկ քաղաքի մոտ կուտակված գերմանական զորքերին։ 1942 թվականին Ս. Կարապետյանը պարգևատրվել է Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշանով և շնորհվել գեներալ-մայորի զինվորական կոչում։

Վերանվանված 46-րդ գվարդիական դիվիզիան մարտնչում է Կալինինի ռազմաճակատում, ապա 2-րդ մերձբալթյան ռազմաճակատի զորքերի հետ, գրավում Օստրով քաղաքը, որի համար դիվիզիային շնորհվեց «Օստրովյան» անունը։ Այնուհետև դիվիզիան 3-րդ բելառուսական ռազմաճակատում մասնակցել է Էստոնիայի, Տարտու Ռիգա (1944) քաղաքների ազատագրմանը։ Դիվիզիան պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով։ 1945 թվականից գեներալ-մայիոր Ս. Կարապետյանը գլխավորել է Առաջին բելառուսական ռազմաճակատի 146-րդ հրաձգային դիվիզիան, որը մասնակցեց Վիսլայի վրա մղված մարտերին, Վարշավայի ազատագրմանը, Օդերի գետանցմանն ու Բեռլինի գրավմանը։

Ետպատերազմյան տարիներին Անդրկովկասյան զինվորական օկրուգի գվարդիական 7-րդ բանակի մարտական ուսուցման վարչության պետն էր։

Մահացել է 1956 թվականին, թաղվել Երևանի քաղաքային գերեզմանոցում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի շքանշան
  • Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշան
  • Սուվորովի և Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշան
  • Կարմիր դրոշի (3) շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 308