Jump to content

Ֆենոլֆորմալդեհիդային խեժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
բակելիտի մոլեկուլային կառուցվածքը

Ֆենոլֆորմալդեհիդային խեժեր նաև ֆենոլմրջնալդեհիդային խեժեր կամ ֆենոլային խեժեր, սինթետիկ խեժեր, մրջնալդեհիդի հետ ֆենոլների պոլիկոնդենսման արգասիքները։

Տարբերում են երկու տեսակ՝ ջերմառեակտիվ (п = 2-5) և ջերմապլաստիկ (п = 0)։ Մածուցիկ հեղուկ կամ պինդ ապակենման նյութեր են։ Օգտագործվում են որպես ֆենոպլաստների, ջերմամեկուսիչների, նրբատախտակների, հղկա և այլ նյութերի կապակցանյութ, սոսինձ, լաքերի ստացման հումք և այլն։

Ֆենոլֆորմալդեհիդային խեժերը առաջին արդ․ սինթետիկ խեժերն են, արտադրությունը՝ «բակելիտ» անվամբ, սկսվել է 1909 թվականին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։