«Հրաշքների երկիր» տիկնիկների և մանկական գրքերի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հրաշքների երկիր» տիկնիկների և մանկական գրքերի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
Հիմնադրվել է2000
Քարտեզ
Քարտեզ

«Հրաշքների երկիր» տիկնիկների և մանկական գրքերի թանգարան (ռուս.՝ Музе́й ку́кол и де́тской кни́ги «Страна́ чуде́с»), թանգարան Եկատերինբուրգում, որն ընդգրկված է Ուրալի գրողների միացյալ թանգարանի կազմում[1]։

Թանգարանի և շենքի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը, որտեղ այժմ գտնվում է թանգարանը, Սպայի փողոցի № 16 տունը (այժմ՝ Պրոլետարսկայա փողոց) 1880 թվականի հունիսից մինչև 1883 թվականի օգոստոսի 19-ը վարձակալել է Դմիտրի Մամին-Սիբիրյակի ընտանիքը։ Տանտիրուհին` Խիոնիա Իվանովնա Չերեպանովան, Մամիններին տվել է անկյունային սենյակը, որի պատուհանները նայում էին փողոց և բակ։

Այս տանը Դմիտրի Նարկիսովիչը գրել է «Պրիվալովների միլիոնները» վեպի տարբերակներից մեկը, «Քույրերը» վեպը, «Ֆունտիկ» ինքնակենսագրական պատմությունը, «Մեր օտարերկրացիները» ակնարկը։

1980-ական թվականների սկզբին բարձրացվել է Պրոլետարսկայա փողոցի վերակառուցման հարցը, քանի որ այն գտնվում է քաղաքի կենտրոնում։ Գլխավոր նախագծի համաձայն`բոլոր հին տները քանդվել են։

Տունը, որտեղ ապրել է գրողը, հանձնել են Ուրալի գրողների թանգարանին և այն վերականգնել որպես պատմական հուշարձան։

1985 թվականի փետրվարի 21-ին Սվերդլովսկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ տունը հանձնվել է թանգարանին։

1989 թվականին շենքը շահագործվել է որպես թանգարանի ցուցահանդեսային բաժին։ 1994 թվականի հոկտեմբերի 31-ին բացվել է ցուցասրահը, կայացել է առաջին ցուցահանդեսը՝ «Ռուսական խաղալիք»։ 2000 թվականի մայիսի 18-ին ցուցահանդեսային դահլիճը վերածվել է տիկնիկների և մանկական գրքի «Հրաշքների երկիր» թանգարանի։

Թանգարանը հավաքում և ցուցադրում է հուշանվերներ, խաղալիք, թատրոնի, հեղինակային և կոլեկցիոն տիկնիկներ աշխարհի բազմաթիվ երկրներից, խաղալիքներ, 19-20-րդ դարերի հազվադեպ մանկական գրքեր, հեքիաթների բազմազան գրքեր[2][3][4]։

Շենքի կառուցվածքային առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնամենի տունը տիպային քաղաքային կառույց է։ Շենքը մեկ հարկանի է, փայտյա, շերտավորված, քառատախտակ տանիքով, պատուհանների շրջակալներով, զարդարված փորագրված դեկորով։ 18-րդ դարի վերջում 19-րդ դարի սկզբում նման կառույցները տիպային էին և ձևավորում էին ռուսական գավառական քաղաքների տեսքը։

Այսօր շենքը քաղաքի ճարտարապետական զարգացման մեջ ռուսական փայտե կլասիցիզմի հազվագյուտ երևույթ է։ Թանգարանի ցուցահանդեսային տարածքը կազմում է 81 մ²[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Сайт Объединённого музея писателей Урала». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  2. 2,0 2,1 «Сайт Объединённого музея писателей Урала. История Музея кукол и детской книги «Страна чудес»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  3. 3,0 3,1 Музеи России. Музей кукол и детской книги «Страна чудес»
  4. «Uralweb. Музей кукол и детской книги «Страна чудес»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.