Ծնվել է Կանադայի մայրաքաղաք Տորոնտոյում։ Սովորել է Birchmount Park Collegiate Institute-ում մինչև 2010 թվականը, փորձել է ընդունվել Հարավային Կալիֆոռնիայի համալսարան[4]։ 2009 թվականին Բրաունը մասնակցել է աթլետիկայի պատանիների աշխարհի առաջնությանը և 100 մետր վազքում նվաճել է արծաթե մեդալ՝ վազելով 10,74 արդյունքով 1,2 մ/վ հանդիպակաց քամու պայմաններում[5]։ 2010 թվականին Բրաունը ունեցել է բազմաթիվ վնասվածքներ։ 2010 թվականին աթլետիկայի աշխարհի պատանեկան առաջնությունում 200 մետր վազքում զբաղեցրել է երրորդ տեղը՝ վազելով 21,00 արդյունքով և չորրորդ տեղն զբաղեցրած մարզիկից առաջ անցնելով ընդամենը 0,02 վայրկյանով[6]։ 2011 թվականին Պանամերիկյան թեթև ատլետիկայի պատանեկան առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը 100 մ մրցատարածությունում՝ վազելով 10,39 վայրկյանում[7]։ Նույն առաջնությունում Բրաունը 4×100 մետր փոխանցավազքում զբաղեցրել է երկրորդ տեղը։ 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերին Բրաունը մասնակցել է 200 մետր վազքին։ Առաջին փուլում, վազելով 20,55 վայրկյանում՝ երկրորդ մրցավազքում գրավել է 3-րդ տեղը՝ դուրս գալով կիսաեզրափակիչ[8]։ Կիսաեզրափակչում մրցատարածությունն անցնելով 20,42 վայրկյանում՝ զբաղեցրել է 4-րդ տեղը երկրորդ կիսաեզրափակչում՝ չանցնելով եզրափակիչ[8]։ 2013 թվականի աթլետիկայի աշխարհի առաջնությունում Բրաունը մասնակցել է 100 մետր վազքին և 4×100 մետր փոխանցավազքին։ Անցել է կիսաեզրափակիչ՝ առաջին ռաունդում վազելով 10։15 արդյունքով[9]։ Եզրափակիչ չի անցել՝ 10,15 միավորով երրորդ կիսաեզրափակչում զբաղեցնելով 5-րդ տեղ[10]։ Փոխանցումավազքում նվաճել է բրոնզե մեդալ[11]։ Մասնակցել է Պեկինի աթլետիկայի աշխարհի 2015 թվականի առաջնությանը։ 4×100 մ փոխանցումավազքում կանադացիները, ինչպես և երկու տարի առաջ, նվաճել են բրոնզե մեդալ, բայց այս անգամ Բրաունի հետ թիմում եղել են Ջասթին Ուորները, Անդրե դե Գրասեն և Բրենդան Ռոդնին[12]։
2020 թվականի Օլիմպիական խաղերում Բրաունը նվաճել է բրոզե մեդալ 4x100 մ փոխանցումավազքում, իսկ 200 մ վազքում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնաակնը 20,20 արդյունքով։
↑ 8,08,1«Aaron Brown - Events and results». London 2012. The London Organising Committee of the Olympic Games and Paralympic Games Limited. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.