Աբաջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբաջիկ
Տեսակհրաբխային լեռ
ԵրկիրԹուրքիա
Վարչատարածքային միավորԱղրըի մարզ
ԼեռնաշղթաՎասպուրականի
Լեռնային համակարգՀայկական հրաբխային բարձրավանդակ
Աբաջիկ (Թուրքիա)##
Աբաջիկ (Թուրքիա)

Աբաջիկ, լեռ Հայկական լեռնաշխարհի կենտրոնական հատվածում։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռան անվանման հնարավոր վարկած է դրա թյուրքական ծագումը. ժամանակակից թուրքերենով «abacı» նշանակում է «դերձակ»։ Այս անվանումով եղել են բնակավայրեր, կան ազգանուններ ինչպես հայերի շրջանում (Աբաջյան, Աբաջյանց, Ապաճյան), այնպես էլ օտարների (Աբաջիև

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբաջիկ լեռը գտնվում է Արարատից հարավ՝ Վասպուրականի կամ Կոտուրի (թուրքերեն՝ Van Doğusu Dağları) լեռնաշղթայում։ Լեռան հյուսիսում գտնվում է Բայազետի գոգավորությունը (Ալաշկերտի դաշտ), որով հոսող Մակու գետը Իրանի տարածքում միանում են Արաքսին։ Ալաշկերտի՝ Աբաջիկ լեռան հարող հատվածը ժամանակին հայտնի էր որպես Ձիրավի դաշտ։ 371 թվականին այստեղ տեղի է ունեցել ճակատամարտ՝ հայ-հռոմեական և պարսկական զորքերի միջև։

Համաձայն Թուրքիայի վարչատարածքային բաժանման՝ լեռը գտնվում է Աղրըի մարզի Բայազետի շրջանում, Իրանի սահմանից ոչ հեռու։ Այդտեղից 25 կմ հյուսիս գտնվում է մարզկենտրոն Բայազետը[1]։ Լեռան ստորոտով անցնում է Բայազետ-Մակու ճանապարհը, որն Արտազի դաշտը կապում է Բայազետի գոգավորությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 2 — 992 էջ։