Աբդուլլահ I թագավորի մզկիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդուլլահ I թագավորի մզկիթ
مسجد الملك عبد الله الأول
Տեսակմզկիթ
Երկիր Հորդանան[1]
ՎարչատարածքԱմման[1]
Հիմնվել է1989
Ճարտարապետություն
ՈճԻսլամական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ

Աբդուլլահ I թագավորի մզկիթ կամ Ամմանի մզկիթ (արաբ․՝ مسجد الملك عبد الله الأولمسجد الملك عبد الله الأول‎‎), իսլամական կրոնական կառույց՝ մզկիթ, որը գտնվում է Հորդանանի թագավորության մայրաքաղաք Ամմանում։

Համարվում է Հորդանանի գլխավոր մզկիթներից մեկը, ուր տեղի են ունենում բազմաթիվ կրոնական արարողություններ։ Ամմանի մզկիթը կրում է Հորդանանի Հաշիմյան թագավորական դինաստիան ներկայացնող Աբդուլլահ I իբն Հուսեինի անունը։

Համարվում է Հորդանանի ամենամեծ գործող մզկիթը, ով կարող է աղոթատեղի ծառայել մինչև 3,000 մուսուլմանների համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանյան այս մզկիթի շինարարությունը սկսվել է 1982 թվականին՝ Հորդանանի առաջին թագավոր Աբդուլլահ I-ի (1946-1951) հրամանով։

Այն կառուցվել է չեխ-գերմանական ճարտարապետ Յան Ցեյկայի նախագծմամբ[2]։

Շինարարությունը ավարտվել է 1986 թվականին։ Ներկայումս այն գտնվում է կանգուն վիճակում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդուլլահ I թագավորի մզկիթը տիպիկ իսլամական և արաբական ճարտարապետական ոճով կառուցված կրոնական համալիր է։

Կարող է ընդունել մինչև 3000 մարդկանց, ընդ որում մզկիթում կա 500 հոգու համար նախատեսված աղոթավայր, որը նախատեսված է բացառապես կանանց համար։

Կապույտ ապակուց կառուցված գմբեթը ունի 35 մետր տրամագիծ, որը ամեն կողմից զարդարված է ղուրանյան արձանագրություններով։ Ամմանի այս մզկիթը, այն կրոնական կառույցներից է, որը ազատ ընդունում է նաև այլ կրոններ դավանող անձանց։

Մզկիթի ներսում գտնվում է իսլամական թանգարան, որը իր մեջ պարունակում է հավաքածուներ՝ հիմնականում Աբդուլլահ I-ի լուսանկարները և անձնական օգտագործման իրերը։ Այստեղ ցուցադրվում է նաև մետաղադրամներ և քարե փորագրություններ՝ հորդանանյան արաբերեն լեզվով։

Մզկիթը բաց է շաբաթվա բոլոր օրերին։ Ի տարբերություն շատ այլ մզկիթների, Ամմանի մզկիթը բաց է նաև ուրբաթ օրը, սակայն արգելվում է աղոթք կատարել շաբաթ օրը։ Մզկիթ մտնելիս կանայք պարտավոր են կրել գլխաշորեր՝ ծածկելով վարսերը։ Հարկավոր է հագնել նաև մարմնի մասերը փակող երկարաճիթ զգեստներ։ Չի կարելի մտնել մզկիթ կոշիկներով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Յան Ցեյկա՝ Հորդանանի Աբդուլլահ I թագավորի մզկիթի նախագիծ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Ausstellung im Kulturhof Westerbeck in Westerkappeln vom 1.–31. Mai 2009
  3. Planet, Lonely. «Աբդուլլահ I թագավորի մկիթ». Lonely Planet. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.