Ագնեշկա Կոբուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագնեշկա Կոբուս
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1][2]
Մասնագիտացում՝rower
Երկիր՝ Լեհաստան[1]
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 28, 1990(1990-08-28)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր՝Վարշավա, Լեհաստան
1,77 մետր
Քաշ՝68 կիլոգրամ

Ագնեշկա Կոբուս-Զավոյսկա (լեհ.՝ Agnieszka Kobus-Zawojska. օգոստոսի 28, 1990(1990-08-28)[1][2], Վարշավա, Լեհաստան), լեհ մարզիկ- թիավարուհի։

Մասնակցել է երկու ամառային օլիմպիական խաղերի, քառյակների մրցաձևում նվաճել երկու մեդալ. բրոնզե՝ Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականին և արծաթե՝ Տոկիոյում 2020 թվականին։ Ընդ որում՝ Տոկիոյի օլիմպիադայում մրցումներին մասնակցել է՝ մաքառելով նաև դեպրեսիայի դեմ[3]։

Երեք մեդալ էլ նվաճել է թիավարության աշխարհի առաջնություններում 2017-2019 թվականներին, և վեց մեդալ՝ թիավարության Եվրոպայի առաջնություններում 2011-2020 թվականներին։

Ագնեշկան նաև ռադիոլրագրող է։ Նա համատեղ վարում է «Sports Magazine» հաղորդաշարը Radio dla Młodych-ում[4]։

Միջազգային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական խաղեր
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
2016թ Ռիո դե Ժանեյրո (Բրազիլիա)  Բրոնզ Քառյակներ
2020 թ Տոկիո (Ճապոնիա)  Արծաթ Քառյակներ
Աշխարհի առաջնություններ
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
2017թ Սարասոտա (ԱՄՆ )  Արծաթ Քառյակներ
2018 թ Պլովդիվ (Բուլղարիա )  Ոսկի Քառյակներ
2019թ Օտենսհայմ (Ավստրիա )  Արծաթ Քառյակներ
Եվրոպայի առաջնություններ
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
2011 թ Պլովդիվ (Բուլղարիա )  Արծաթ Քառյակներ
2014 թ Բելգրադ (Սերբիա )  Բրոնզ Քառյակներ
2015 թ Պոզնան (Լեհաստան )  Բրոնզ Քառյակներ
2016թ Բրանդենբուրգ (Գերմանիա )  Արծաթ Քառյակներ
2018 թ Գլազգո (Միացյալ Թագավորություն )  Ոսկի Քառյակներ
2020 թ Պոզնան (Լեհաստան )  Բրոնզ Քառյակներ

Կառավարական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արծաթե խաչ (2016)[5][6]
  • Order Odrodzenia Polski շքանշանի ասպետ (2021)[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Agnieszka Kobus-Zawojska
  2. 2,0 2,1 2,2 Agnieszka Kobus
  3. «Agnieszka Kobus-Zawojska: Nie wiem, jak zdobyłam medal olimpijski z depresją» (լեհերեն). newonce.sport. 2022 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 20-ին.
  4. «Agnieszka Kobus-Zawojska poprowadzi „Magazyn Sportowy" w RDC» (լեհերեն). www.rdc.pl. 2021 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 20-ին.
  5. Monitor Polski|2016|1208
  6. «Odznaczenia państwowe dla Olimpijczyków». prezydent.pl. 2016 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  7. Monitor Polski|2021|1023

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնեշկա Կոբուս» հոդվածին։