Ադամանդի արդյունաբերությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադամանդի արդյունաբերությունը Հայաստանում
Aspect in a geographic region Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էադամանդի արդյունաբերություն Խմբագրել Wikidata
ԵրկիրՀայաստան Խմբագրել Wikidata

Հայաստանում ադամանդի արդյունաբերությունը կազմում է երկրի արտադրության և արտահանման զգալի մասը։ Հայաստանը համարվում է ադամանդների խոշոր մատակարար[1]։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը չունի հանքային վառելանյութերի մեծ պաշար, բայց հայտնի է իր ադամանդների վերամշակման արդյունաբերությամբ[2][3]։ Արդյունաբերությունը իր սկիզբն է առնում խորհրդային տարիներից և համարվում է Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից մեկը։ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո արտադրությունը սկսեց աստիճանաբար անկում ապրել, սակայն հետագայում սփյուռքի ներդրումների օգնությամբ կրկին գործարվեց[4][5]։ 1999 թվականին ադամանդի արդյունաբերությունն ապահովել է Հայաստանի ընդհանուր արտադրական արտահանման մոտ 30%-ը[6]։ Ադամանդի արդյունաբերությունը սկսեց որոշակի անկում ապրել 2000-ականների կեսերին՝ արտադրության գործիքների արժեքի բարձրացման և Չինաստանի և Հնդկաստանի շուկաների աճի պատճառով[4][5]։

Այսօր Հայաստանում գործում են ադամանդների արդյունաբերության ավելի քան 50 ընկերություններ[1]։ Այս ոլորտի մեջ ներգրավված մարդկանց թիվը կազմում է մոտ 3000-ից 4000[1][5]։ Ադամանդագործության ոլորտում Հայաստանի առավելություններից են արտերկրում մեծ թվով էթնիկ հայ ոսկերիչների առկայությունը, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել երկրում, և ռուսական և միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորությունը[5]։ Հայաստանում հղկված ադամանդների մեծ մասը ներմուծվում է Իսրայելից, Ռուսաստանից և ԵՄ մի քանի երկրներից, հատկապես Բելգիայից[7][1]։

Հայ ոսկերիչների ասոցիացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ ոսկերիչների ասոցիացիան (AJA) հիմնադրվել է 1998 թվականին աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ ոսկերիչների կողմից[8]։ AJA-ի առաքելությունն է հայ ոսկերիչների առաջխաղացումը ամբողջ աշխարհում, նրանց համախմբումը և Հայաստանում ոսկերչական արդյունաբերության զարգացումը[9]։

Հայկական սփյուռք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամանդի արդյունաբերության կարևոր ոլորտներից մեկը ադամանդի առևտրի բիզնեսն է, որում հիմնականում ներգրավված են Անտվերպենի հայկական համայնքները[10][11][12][13][14][15][16]։ Քաղաքի ադամանդագործությամբ զբաղվող հայտնի հայ ընտանիքներից են Արթինյանները, Արսլանյանները, Ասլանյանները, Բարսամյանները և Օսգանյանները[17]։

Տես նաեւ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Danielyan, Emil (2005 թ․ փետրվարի 13). «Diamond Industry Slump Slows Armenian Growth». The Open Society Institute. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «eurasianet» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  2. Aldosari, Ali (2007). Middle East, western Asia, and northern Africa. Tarrytown, NY: Marshall Cavendish. էջ 778. ISBN 9780761475712.
  3. Coene, Frederik (2010). The Caucasus: an introduction (1. iss. in paperback. ed.). London: Routledge. էջ 19. ISBN 9780415486606.
  4. 4,0 4,1 Grigorian, Karen (2012 թ․ հուլիսի 9). «Reviving and Improving the Diamond Industries of Armenia and Lesotho». The World Bank Group. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 14-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Grigorian, Karén (2012 թ․ ապրիլ). «Diamond Production and Processing: What Armenia can Learn from an Intra-Regional Exchange on the Diamond Trade». The World Bank Group. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 14-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Production and Processing» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  6. The World Bank (2002). Growth challenges and government policies in Armenia. Washington, DC. էջ 36. ISBN 9780821350898.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Russia & Eurasia Facts & Figures Annual, Volume 28, Part 2. Academic International Press. 2002. էջ 5.
  8. «History». Armenian Jewelers Association. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 14-ին.
  9. «Mission». Armenian Jewelers Associations. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 14-ին.
  10. Inside Knowledge: Streetwise in Asia p.163
  11. Global Trade and Commercial Networks: Eighteenth-Century Diamond Merchants
  12. History of Diamonds - Belgium
  13. Indians shine antwerp diamond centre polls International Business Times
  14. Belgium Real Estate Yearbook 2009 p.23
  15. Facts & Figures: Antwerp and Diamonds
  16. The Global Diamond Industry: Economics and Development, Volume 2 p.3.6
  17. THE ARMENIAN OF BELGIUM: AN UNINTERRUPTED PRESENCE SINCE THE 4TH CENTURY