Ադրիանա Օսորեսը ծնվել է 1959 թվականի մայիսի 22-ին, Մադրիդ քաղաքում։ Դերասան Մարիանո Օսորես Ֆրանսեսի և Լուիսա Պուլոչի թոռնուհին է, դերասան Խոսե Լուիս Օսորեսի (մահացել է, երբբ դուստրը ինը տարեկան էր) և Կոնսեպսիոն Մունյոսի դուստրը։ 1980 թվականին Ադրիանան իր առաջին դերը կատարել է «El liguero mágico» ֆիլմում, որի ռեժիսորը իր հորեղբայր Մարիանո Օսորեսն էր։ 1981-1983 թվականներին Ադրիանան նկարահանվել է իր հորեղբոր մի քանի ֆիլմերում՝ «El hijo del cura», «Brujas mágicas» և այլն։
1998 թվականին Ադրանան կատարել է Ֆլորայի դերը՝ «Քաջերի ժամ» ֆիլմում (իսպ.՝ La hora de los valientes), որը արժանացել է «Գոյա» կինոմրցանակի։ 2005 թվականին նկարահանվել է «Հերոին» (իսպ.՝ Heroína) ֆիլմում, որտեղ խաղացել է Պիլարի դերը։