Ազատության գրողների օրագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատության գրողների օրագիր
անգլ.՝ The Freedom Writers Diary
ՀեղինակErin Gruwell?
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրնոնֆիքշն
Թեմաօրագիր
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչRandom House
Հրատարակման տարեթիվ1999

Ազատության գրողների օրագիր. Ինչպես ուսուցիչը և 150 պատանիներ օգտագործեցին գրականությունն իրենց և իրենց շրջապատող աշխարհը փոխելու համար, գեղարվեստական գիրք, որը գրվել է 1999 թվականին Ազատության գրողների՝ Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում գտնվող Վուդրո Վիլսոնի անվան ավագ դպրոցի մի խումբ ուսանողների և նրանց ուսուցիչ Էրին Գրուվելի կողմից։ Այն 2007 թվականի «Ազատություն գրողներ» ֆիլմի հիմք է հանդիսացել։

Ազատության Գրողների Օրագիրը կազմվել է օրագրերից, որոնցում Էրին Գրուվելը խնդրել է իր ուսանողներին գրել իրենց անցյալի, ներկայի և ապագայի խնդիրների մասին։ 

Նրա աշակերտներից մեկի մոտ ռասիստական նկար գտնելով՝ Գրուվելը նկարները համեմատել է նացիստական քարոզչության մեթոդների հետ։ Իմանալով, որ աշակերտներից միայն մեկն է լսել Հոլոքոստի մասին, նա հանձնարարել է բոլորին կարդալ Աննա Ֆրանկի օրագիրը և Զլատայի օրագիրը[1]։

Ազատության գրողների հիմնադրամը շարունակում է վարժություններ և փիլիսոփայություններ նախաձեռնել, որոնք նման են բնօրինակ դասարանում օգտագործված դասընթացներին, և հետևում է սկզբնական և շարունակական դասերի առաջընթացին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսաներեքամյա իդեալիստ անգլերենի ուսուցիչ Էրին Գրուվելը բախվում է «անուսուցանելի, ռիսկային» աշակերտների հետ։ Նա մի օր գտնում է ռասիստական ծաղրանկար և զայրացած հայտարարում, որ հենց դա է հանգեցրել Հոլոքոստին։ Շատերի համար այդ տերմինը անհասկանալի է թվում։ Այսպիսով, նա և իր աշակերտներն, օգտագործելով «Աննա Ֆրանկ. Երիտասարդ աղջկա օրագիր»-ը և «Զլատայի օրագիր. Սարաևոյում երեխայի կյանք»-ը որպես ուղեցույց, նախաձեռնեցին կյանքը փոխող, աչքերը բացող, անհանդուրժողականության և թյուրիմացություն դեմ ոգին բարձրացնող ոդիսական։ Նրանք սովորեցին զուգահեռներ տեսնել այդ գրքերի և իրենց կյանքի միջև՝ գրի առնելով իրենց մտքերն ու զգացմունքները օրագրերում։

«Read-a-thon for Tolerance» կազմակերպության կողմից հավաքված միջոցների օգնությամբ 1994-1995 ուսումնական տարում նրանք կազմակերպում են հանդիպում Միպ Գիզի հետ՝ հոլանդացի կնոջ, ով ապաստան էր տվել Ֆրանկների ընտանիքին։ Հանդիպման ժամանակ Միպ Գիզը հայտարարում է, որ Էրին Գրուվելի աշակերտները «իսկական հերոսներ» են։ Բոլոր 150 Ազատության գրողներն ավարտել են միջնակարգ դպրոցը, և նրանցից շատերն ընդունվել են քոլեջ։

Գրքերի արգելք դպրոցներում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի մարտի 11-ին Ինդիանապոլիսի (Ինդիանա) Փերի Մերիդիան միջնակարգ դպրոցի անգլերեն լեզվի ուսուցչուհի Քոննի Հերմանը զրկվեց վարձատրությունից մեկուկես տարով՝ դպրոցական խորհրդի ցանկության դեմ Ազատության գրողների օրագրից օգտվելու պատճառով[2][3]։ Ադմինիստրատորները դեմ էին ռասայական վիրավորանքներին և գրքում սեռական բովանդակությանը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. McGhee, Tom (2008 թ․ փետրվարի 27). «""Freedom Writers" tale inspires students"». www.denverpost.com. Վերցված է 2008 թ․ մարտի 26-ին.
  2. «Teacher suspended over controversial book». www.msnbc.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 26-ին.
  3. Teacher banned for using 'Freedom Writers' book Արխիվացված Սեպտեմբեր 26, 2008 Wayback Machine
  4. «'Freedom Writers' founder defends high school teacher». www.indystar.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]