Ազարիա Բագրատունի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, մ.թ.ա. 1-ին դար), իշխան, Ենանոս Բագրատունու որդին, Բագրատունիների նախարարական տոհմից։ Ըստ Մովսես Խորենացու Հայոց թագավոր Արշամ Արշակունին (մ.թ.ա. 30 - 1, ըստ Չամչյանի) զայրացել էր Ենանոսի վրա և ուզում էր նրա աչքի առաջ սպանել երկու որդիներին։ Ենանոսը վախենալով թողնում է իր հրեական կրոնը, որը պահանջում էր Արշամը։