Ազգաբնակչության սոցիալիստական օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազգաբնակչության սոցիալիստական օրենք (ռուս.՝ Социалистический закон народонаселения), սոցիալիզմի տնտեսական օրենք։ Փորձում է արտահայտել աշխատանքի դինամիկան և արտադրության գործընթացում դրա օգտագործման բնույթը։ Սոցիալիզմի պայմաններում չի կարող լինել հարաբերական գերբնակչություն[փա՞ստ]։ Ժողովրդական տնտեսության մշտական և պլանաչափ զարգացումն ապահովում է աշխատավորների քանակական աճի բարձր տեմպերը, բարձրացնում է բնակչության հարաճուն պահանջմունքների բավարարման մակարդակը։ Գիտատեխնիկական առաջադիմությունը պայմաններ է ստեղծում աշխատանքային օրվա կրճատման, մտավոր ու ֆիզիկական աշխատանքի էական տարբերությունների վերացման և սոցիալ-տնտեսական այլ հարցեր լուծելու համար։

Նյութական արտադրության ճյուղերում աշխատանքի արտադրողականության բարձրացումն առաջացնում է աշխատուժի բաշխման կառուցվածքային փոփոխություններ նյութական և ոչ նյութական արտադրության ոլորտների միջև և դրանց ներսում։ Արտադրողական ուժերի տեղաբաշխման սոցիալիստական սկզբունքներին համապատասխան, տարբեր շրջաններում ստեղծվում են նոր քաղաքներ և արդյունաբերական կենտրոններ, որոնք նպաստում են աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 102