Ազնվական ասպետ Բագսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազնվական ասպետ Բագսը
անգլ.՝ Knighty Knight Bugs
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրընտանեկան ֆիլմ
Գործողության վայրԱնգլիա
Շարքի մասն էLooney Tunes
ՌեժիսորՖրիզ Ֆրիլինգ
ՍցենարիստՈւորեն Ֆոսթեր
ՀնչյունավորումՄել Բլանկ
ՊրոդյուսերJohn W. Burton?
ԵրաժշտությունMilt Franklyn?
ԽմբագիրԹրեգ Բրաուն
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWarner Bros. և Warner Bros. Pictures
ԴիստրիբյուտորWarner Bros.
Տևողություն7 րոպե
ՇարքLooney Tunes
Թվական1958
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
Պարգևներ

Ազնվական ասպետ Բագսը (անգլ.՝ Knighty Knight Bugs), 1958 թվականին նկարահանված ամերիկյան մուլտֆիլմ՝ Looney Tunes սերիայից։ Մուլտֆիլմը այսպես կոչված Արթուրյանիի բազմաթիվ ստեղծագործությունների ծաղրերգությունն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր արքան հավաքում է իր՝ կլոր սեղանի ասպետներին և հայտնում է նրանց, որ այն ժամանակներից սկսած, երբ Սև Ասպետը գողացավ Երգող թուրը, դժբախտությունները հանգիստ չեն տալիս թագավորությանը։ Դրա համար էլ նրանցից մեկը պետք է այն վերադարձնի։ Բոլորը խույս են տալիս վտանգավոր հանձնարարությունից, ուստի Արթուրը հրամայում է դա անել ոչ ճիշտ ժամանակին դահլիճում հայտնված ծաղրածուին՝ Բագս Բանիին։

Բագսը առանց խնդրի ներթափանցում է Սև ասպետի ամրոցը, որի տերը իր հրացայտ վիշապի հետ, որը հիվանդացել է և կրակ է փռշտում, քնած են։ Նապաստակը հեշտությամբ չփակված սնդուկից վերցնում է Երգող թուրը և շարժվում է դեպի մուտքը, բայց թուրը սկսում է «երգել» Cuddle up a Little Closer, Lovey Mine, ինչից Ասպետը արթնանում է և վիշապին հեծնած՝ ընկնում Բագսի հետևից։ Վերջինս խաբելով հետապնդողներին՝ վերադառնում է Սև ասպետի ամրոցը, բարձրացնում է կամուրջը և դառնում է անհասանելի։ Ասպետը փորձում է վերադառնալ իր բնակարան՝ օգտագործելով ինքնանետիչ և օղապարան, բայց երկու դեպքում էլ անհաջող։ Այդ ժամանակ, Ասպետը և վիշապը հասկանալով, որ Նապաստակը վաղ թե ուշ ստիպված է լինելու դուրս գալ ամրոցից, որպեսզի վերադարձնի թուրը Արթուր արքային, ոչ հեռու դարանակալում են։ Բագսը իրոք շուտով լքում է ամրոցը, Ասպետը և վիշապը ընկնում են նրա հետևից, ներթափանցում են ամրոց, բայց Նապաստակը նրանց ծուղակն է գցում պայթուցիկով լցված սենյակում և կողպում է դուռը։ Շուտով վիշապը հերթական անգամ փռշտում է, և ամրոցը վերածվում է հրթիռի, թռչում Լուսին։ Բագս Բանին այդ ժամանակ արդեն բավականին հեռու է գտնվում այդ վայրից, Երգող թուրը ձեռքում ուղևորվում է Արթուր արքայի մոտ. Երգող թուրը այս անգամ «կատարում է» Ալոխա օե։

Դերերը հնչյունավորեցին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում բոլոր դերերը հնչյունավորել է մեկ դերասան

  • Մել-Բլանք — Բագս Բանի՝ թագավորական ծաղրածու, Իոզեմիտ Սեմ, Սև Ասպետ, Արթուր արքա, պարոն Օզիս Պեչյոնոչնի[1], պարոն Լոնի Գավյաժին, վիշապ, ասպետ։

Օսկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա Բանի Բագսի մասին միակ մուլտֆիլմն է, որ արժանացել է «Օսկար» մրցանակին։ Դա եղել է 1959 թվականին «Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար» կատեգորիայում[2]։ Դրանից առաջ Բագսի մասին մոլտֆիլմները՝ «Վայրի Նապաստակ» (1940)[3] և Hiawatha's Rabbit Hunt[en] (1941)[4] անարդյունք նոմինացվել են «Օսկարում»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմերի ցանկ Բագս Բանիի մասնակցությամբ
  • Մուլտֆիլմերի ցանկ Իոզեմիտ Սեմի մասնակցությամբ
  • Now Hare This[en] — նախորդ մուլտֆիլմի սերիա
  • Pre-Hysterical Hare[en] — հաջորդ մուլտֆիլմի սերիա
  • Sahara Hare[en] — նույն ռեժիսորի մուլտֆիլմը, նույն հերոսներով, որոնք նման են էությամբ։ Բագս Բանին գտնվում է շենքում, Իոզեմիտ Սեմը՝ դրսում և անընդհատ ներթափանցելու փորձեր է անում։
  • Bugs' White Water Rapids[en] — թեմատիկ ատրակցիոն Six Flags Fiesta Texas[en] (Сан-Антонио, Техас)[5] զվարճությունների այգու «գերանից մակույկի» ոճով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Имя в оригинале — Sir Osis of Liver, что является пародией на Cirrhosis of liver.
  2. 1958 Academy Awards (անգլ.) на сайте infoplease.com
  3. 1940 Academy Awards (անգլ.) на сайте infoplease.com
  4. 1941 Academy Awards (անգլ.) на сайте infoplease.com
  5. Bugs’ White Water Rapids (անգլ.) на сайте sixflags.com