Ալբանիայի գրական հանձնաժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբանիայի գրական հանձնաժողով
Տեսակկազմակերպություն
Երկիր Ալբանիա
Հիմնադրվածսեպտեմբերի 1, 1916
Գլխադասային գրասենյակՇկոդեր, Ալբանիա

Ալբանիայի գրական հանձնաժողով, (ալբ․՝ Komisija Letrare Shqipe, հայտնի է նաև որպես Շկոդերի գրական հանձնաժողով), գիտական ​​կոմիտե, որը ստեղծվել է Շկոդերում (Հյուսիսային Ալբանիա) 1916 թվականին։ Այն հավաքել է ժամանակի ալբանական գրականության և գրչության հիմնական դեմքերին և ձևավորվել է՝ ալբաներենի գրական կայուն չափանիշ և ուղղագրական կանոններ սահմանելու նպատակով, որոնք այն ժամանակ բացակայում էին, որպեսզի կայունացնեն դպրոցական դասագրքերի հրատարակումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանձնաժողովի պրոցես-վերբալներից մեկի ֆաքսիմիլ. Նիստը տեղի է ունեցել 1916 թվականի սեպտեմբերի 16-ին (ամսաթիվը նշված է փաստաթղթի վերևում)

Հանձնաժողովը պաշտոնապես մեկնարկել է 1916 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ավստրիացի դիվանագետ Ավգուստ Ռիտեր ֆոն Կրալի նախաձեռնությամբ։ Նշանավոր անդամներից էին Գերջ Ֆիշտան, Լուիջ Գուրակուկին, Հիլ Մոսին, Ալեքսանդր Խուվանին, Մաքսիմիլիան Լամբերցը, Գերջ Պեկմեզին, Անդրե Մջեդան, Սոտիր Պեցին և Մատի Լոգորեցին[1]։ Անդամները համաձայնեցին «հնարավորինս հնչյունական» ուղղագրության չափորոշիչ և գրական միասնական լեզու ունենալու անհրաժեշտության մասին, որը կպահպանի ալբանական բարբառների ընդհանրությունը և կանտեսի տարածաշրջանային ցանկացած խաթարված ձև։ Նիստը տեղի է ունեցել 1916 թվականի սեպտեմբերի 16-ին։ Հանձնաժողովում առաջատար դեր է խաղացել Ֆիշտան։ Նա ջանք չի խնայել, որպեսզի Շկոդերի բարբառը ձևավորի ալբանական ստանդարտի հիմքը՝ հաշվի առնելով այն մշակութային ավանդը, որ գրողները և բարբառով գրականությունը տվել էին ալբանական մշակույթին այն ժամանակ, «այնպես, ինչպես Դանթեի լեզուն ծառայել է իտալական գրականության համար[2]։ Անկախ Ֆիշայի ազդեցությունից և այն հանգամանքից, որ մյուս հիմնադիր անդամները նույնպես Շկոդերից էին, նա հաջողության չհասավ։ Ալեքսանդր Ջուվանիի ազդեցության տակ, որը հայտարարեց, թե «լեզվի միասնությունը ազգի միասնությունն է» ( ալբաներեն՝ Njisia e gjuhes asht njisia e kombit), հանձնաժողովը ընդունեց, որ Էլբասանի բարբառը օգտագործվի որպես ստանդարտ ալբաներենի հիմք։ Ստանդարտն ընդունվել է Լուշնյեի կրթական կոնգրեսի կողմից 1920 թվականին։

Հանձնաժողովը 1920 թվականին հրատարակեց ընթերցարան միջին դպրոցի համար։ Սակայն, քանի որ չկար պաշտոնական քերականություն կամ բառարան, որը հրատարակվել էր նոր լեզվի ստանդարտով, այն հաջողություն չունեցավ։ Ավելին, Ալբանիայի ազգային զարթոնքի (1870–1912) և 20-րդ դարի սկզբին ստեղծված գործերի և թարգմանությունների մեծ մասը գրվել է տոսկերեն բարբառով[3]։

Լեզվի ստանդարտացման ջանքերը շարունակվել են նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1968-ին Պրիշտինայում տեղի ունեցավ գիտաժողով՝ Պրիշտինայի լեզվաբանական կոնֆերանսը (Konsulta gjuhësore e Prishtinës)։ Այդ գիտաժողովի ընթացքում մինչ այսօր Ալբանիայում օգտագործվող գրական չափանիշը, որը հիմնված էր տոսկի բարբառի վրա, ընդունվեց Հարավսլավիայի էթնիկ ալբանացիների կողմից՝ ղեգերի բարբառի հաշվին։ Տոսկերենի վրա հիմնված ներկայիս ստանդարտը կստեղծվի Ալբանական ուղղագրության կոնգրեսի կողմից 1972 թվականին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Robert Elsie (2010), Historical Dictionary of Albania, Historical dictionaries of Europe (2 ed.), Lanham: Scarecrow Press, էջ 7, ISBN 9780810861886, OCLC 454375231
  2. Robert Elsie (2005), Albanian Literature: A Short History, I.B.Tauris, էջեր 118–119, ISBN 9781845110314, OCLC 62131578
  3. Linda Mëniku; Héctor Campos (2011), Discovering Albanian I Textbook, Madison: The University of Wisconsin Press, էջ xii, ISBN 9780299250843, OCLC 682895095