Ալբերտ Սաքսոնացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Սաքսոնացի
գերմ.՝ Albert von Rickmersdorf[1]
Ծնվել է1316[2]
ԾննդավայրBahrdorf, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել էհուլիսի 8, 1390[2]
Մահվան վայրHalberstadt, Prince-Bishopric of Halberstadt, Սրբազան Հռոմեական կայսրություն[3]
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[4]
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան և Փարիզի համալսարան (1351)[5]
Մասնագիտությունմաթեմատիկոս, փիլիսոփա, համալսարանի դասախոս, կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
ԱշխատավայրՎիեննայի համալսարան[5] և Փարիզի համալսարան[5]
Զբաղեցրած պաշտոններRoman Catholic Bishop of Halberstadt? և ռեկտոր

Ալբերտ Սաքսոնացի (Albertus de Saxonia, 1316[2], Bahrdorf, Սրբազան Հռոմեական կայսրություն - հուլիսի 8, 1390[2], Halberstadt, Prince-Bishopric of Halberstadt, Սրբազան Հռոմեական կայսրություն[3]), միջնադարյան փիլիսոփա, մաթեմատիկոս, մեխանիկ և բնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Սաքսոնացի, ծննդյան անունը՝ Ալբրեխտ Ռիկե, ֆերմեր Բերնհարդ Ռիկեի որդին էր։ Սովորել է Պրահայում և Փարիզում։ Աշակերտել է Ժան Բուրիդանին[6]։

1351-1362 թվականներին պրոֆեսոր Ալբերտ Սակսոնսկին դասավանդել է Փարիզի համալսարանում, 1353 թվականին եղել է Սորբոնի համալսարանի ռեկտոր։ Այնուհետև հրավիրվել է Ավինյոն՝ Հռոմի Պապ Ուրբան V-ի կողմից։ Մասնակցել է Վիեննայի համալսարանի հիմնադրմանը, 1365 թվականին դարձել նրա առաջին ռեկտորը։ 1366 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Հալբերշտադտի եպիսկոպոս։ 1367 թվականինմ մասնակցել է Դինկլերի ճակատամարտին, Բրաունշվեյգ-Լյունեբուրգի դուքս Մագնուս II-ի պայքարին՝ ընդդեմ Հիլդեսհայմի եպիսկոպոս Գերհարդ Բերգի և գերեվարվել։ Թաղված է Հալբերշտադտի պանթեոնում։

Գիտական հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռաստիճան իմպուլսի տեսությունն ըստ Ալբերտ Սաքսոնացուն
Եռաստիճան իմպուլսի տեսությունն ըստ Ալբերտ Սաքսոնացուն

Ալբերտ Սաքսոնացուն են պատկանում «Հարցեր Արիստոտելի չորս գրքերին երկնքի և աշխարհի մասին», որում ձևակերպվել են վեց փաստարկ՝ հօգուտ երկրի շարժման։ Ահա դրանցից ամենահայտնին.

Ոմանք կարծում էին, որ երկիրը տապակայի է նման, իսկ արևը ՝ խարույկի ։ Բայց, ինչպես խարույկը չէ, որ շարժվում է տապակայի շուրջը, այլ տապական է շրջվում շամփուրի վրա, այնպես էլ ասում են, որ արևը չէ, որ շարժվում է երկրի շուրջը, այլ, ավելի շուտ երկիրն է, որ շարժվում է Արեգակի շուրջը, որովհետև երկրին արև է պետք, այլ ոչ թե հակառակը։

Սակայն, ի վերջո, Ալբերտը խոսում է երկրի անշարժության արիստոտելյան ուսմունքի օգտին։

Քննարկելով իմպետուսի տեսությունը[7], որը մշակվել է իր ուսուցիչ Ժան Բուրիդան մեխանիկային նվիրված աշխատություններում, Ալբերտը բերում է հետևյալ օրինակը, որը հետագայում բերեց Գալիլեո Գալիլեյը իր " Երկխոսություն աշխարհի երկու գլխավոր համակարգերի վերաբերյալ" գրքում։

Ալբերտը փորձել է պարզել նաև, թե ինչպես է մարմնի արագությունը աճում հավասարաչափ արագացող շարժման ժամանակ, սակայն նա երբեք վերջնական համաձայնության չի եկել այդ ժամանակաշրջանում շրջանառվող տեսությունների հետ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ. Պ Գայդենկո, Գ.Ա. Սմիրնով, գիրք, Արևմտաեվրոպական գիտությունը միջնադարում. շարժման ընդհանուր սկզբունքներ և ուսմունք,Գիտություն, 1989. — 352 էջ։
  • Ա. Տ. Գրիգորյան, Վ.Պ. Զուբով, գիրք, մեխանիկայի հիմնական հասկացությունների զարգացման ակնարկներ, ԽՍՀՄ ԳԱ հրատարակչություն, 1962 թվական, էջ 274

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #34144814495721288143, Record #69161935483139672031, Record #294854271, Record #7218168049006238410008 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118878646 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  5. 5,0 5,1 5,2 Stanford Encyclopedia of PhilosophyStanford University, Center for the Study of Language & Information, 1995. — ISSN 1095-5054
  6. Marshall Clagett, The Science of Mechanics in the Middle Ages, Madison. 1959, p. 522.
  7. Michael McCloskey: Impetustheorie und Intuition in der Physik.. In: Spektrum der Wissenschaft: Newtons Universum, Heidelberg 1990, 3-89330-750-8, S.18