Ալեքսանդրա Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա Գրիգորյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 1, 2005(2005-08-01)[1] (18 տարեկան) կամ հունվարի 8, 2005(2005-01-08) (19 տարեկան)

Ալեքսանդրա Գրիգորյան (օգոստոսի 1, 2005(2005-08-01)[1] կամ հունվարի 8, 2005(2005-01-08)), հայ մարզիկ, ծանրորդ, Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն[2], Աշխարհի 2023 թվականի պատանիների չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրա Գրիգորյանը 2022 թվականին հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մինչև 49 կգ քաշային կարգում։ 2023 թվականին նա իր նորամուտը նշել է Երևանում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում ՝ մինչև 55 կգ քաշային կարգում և գրավել եզրափակիչ վեցերորդ տեղը։

2023 թվականի սեպտեմբերին նա մասնակցել է Սաուդյան Արաբիայում կայացած մեծահասակների աշխարհի առաջնությանը, որտեղ երկու վարժությունների հանրագումարում 190 կգ արդյունքով գրավել է վերջնական 7-րդ տեղը։

2023 թվականի նոյեմբերին Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող[3][4]։

2024 թվականի փետրվարին Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Ալեքսանդրան երկու վարժությունների հանրագումարում ոսկե մեդալ է նվաճել 196 կգ արդյունքով։ Նա առաջինն է եղել հրում վարժությունում (115 կգ)[2][5]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի առաջնություն

Արդյունք Քաշը Տարի Մրցույթի վայրը Կտրուկ Հրել Ընդհանուր քաշը
 Ոսկի մինչև 55 կգ. 2024 թ Սոֆիա, Բուլղարիա 81.0 115.0 196.0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 IWF database
  2. 2,0 2,1 «19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն». armsport.am. 13.02.24.
  3. ԿԳՄՍՆ, ՀՀ. «Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող». ՀՀ ԿԳՄՍՆ (ամհարերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  4. «Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը 19 տարեկանում դարձավ Եվրոպայի չեմպիոն». armenpress.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  5. Vikc, Serg (2024 թ․ փետրվարի 13). «Александра Григорян, Ангел Русев и Габриэл Маринов чемпионы Европы по тяжелой атлетике-2024. Результаты 2-го дня турнира». Sport-liga (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.