Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
Ծնվել էփետրվարի 21, 1909(1909-02-21)[1]
ԾննդավայրՎոլչանսկ
Մահացել էդեկտեմբերի 28, 1980(1980-12-28) (71 տարեկան)
Մահվան վայրԺելեզնոդորոժնի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ[2] և  Ռուսական կայսրություն
Մասնագիտացումկինոռեժիսոր, մուլտիպլիկատոր և սցենարիստ
Ոճ(եր)Նկարված մուլտիպլիկացիա
IMDbID ID 0811102

Ալեքսանդրա Գավրիլովնա Սնեժկո-Բլոցկայա (ռուս.՝ Александра Гавриловна Снежко-Блоцкая, փետրվարի 21, 1909(1909-02-21)[1], Վոլչանսկ - դեկտեմբերի 28, 1980(1980-12-28), Ժելեզնոդորոժնի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր։ Հայտնի է հեղինակային հեքիաթների ու աշխարհի ժողովուրդների բանահյուսական երկերի բազմաթիվ էկրանավորումներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայան ծնվել է 1909 թվականի փետրվարի 21-ին Վոլչանսկում (ներկայում՝ Ուկրաինայի Խարկովի մարզում), ինժեներ-երկաթուղագործ Գավրիիլ Նիկոլաևիչ Սնեժկո-Բլոցկու ընտանիքում։ Հայրը վաղ է մահացել, և Ալեքսանդրան դաստիարակվել է ավագ քրոջ՝ Լիդիա Գավրիլովնայի ու նրա ամուսնու՝ Յան Ստանիսլավովիչ Օլշամովսկու ընտանիքում։

Շուտով Ալեքսանդրան ու նրա խնամակալները տեղափոխվել են Ռյազանի նահանգի Շատուրա քաղաք (ներկայում՝ Մոսկվայի մարզում)։ Այնտեղ նա ավարտել է յոթամյա դպրոցը՝ զուգահեռաբար աշխատելով որպես գրադարանավարի օգնական տեղի ակումբում։ Ըստ դստեր խոսքերի՝ հենց այդ ժամանակ է նրա մեջ սեր արթնացել դեպի հեքիաթները, որոնք նա հավաքել ու էկրանավորել է իր ամբողջ կյանքի ընթացքում[3]։

Սովորել է Ճարտարապետա-շինարարական ինստիտուտին առընթեր գեղանկարչության ստուդիայում՝ Իվան Ռերբերգի մոտ, Գեղանկարչության ու գրաֆիկայի կենտրոնական ստուդիայում՝ Իլյա Մաշկովի մոտ[4]։

1932 թվականին աշխատանքի է ընդունվել «Союзкинохроника» կինոամսագրում որպես նկարիչ-ձևավորող։ 1934 թվականին ընդունվել է «Межрабпомфильм» ստուդիայի նկարված կինոյի արտադրամաս, մասնակցել ռեժիսորներ Վլադիմիր Սուտեևի և Դմիտրի Բաբիչենկոյի ֆիլմերի ստեղծմանը որպես նկարիչ-մուլտիպլիկատոր։ 1936 թվականից աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում որպես օգանական և երկրորդ ռեժիսոր Իվան Իվանով-Վանոյի, Միխայիլ Ցեխանովսկու, Ալեքսանդր Եվմենենկոյի և այլոց խմբերում[4]։

Վլադիմիր Պոլկովնիկովի հետ միասին բեմադրել է «Նարնջագույն վզիկ» և «Կախարդված տղան» մուլտֆիլմերը։ 1956 թվականից աշխատել է ինքնուրույն։

Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայային մեծ ճանաչում են բերել աշխարհի ժողովուրդների առասպելների ու հեքիաթների էկրանավորումները, մասնավորապես հին հունական դիցաբանության մոտիվներով ստեղծված հինգ մուլտֆիլմերի շարքը, ինչպես նաև Ալեքսանդր Պուշկինի, Ռեդյարդ Կիպլինգի, Արկադի Գայդարի, Սելմա Լագերլյոֆի հեքիաթների էկրանավորումները[3]։

Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայան մահացել է 1980 թվականի դեկտեմբերի 29-ին, թաղված է Մոսկվայի մարզի Ժելեզնոդորոժնի քաղաքի Ֆենինյան գերեզմանատանը[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քույրը՝ Նադեժդա Գավրիլովնա Սնեժկո-Բլոցկայա, խորհրդային նկարիչ,
    • Զարմիկ՝ Ալեքսանդր Շվարց (ծնվել է 1945 թվականին), խորհրդային ռուս նկարիչ, երաժիշտ,
  • Դուստրը՝ Սուզաննա Լվովնա Բոգդանովա։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրող ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրող նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1937 – «Սևամորթների հեքիաթ» (ռուս.՝ «Негритянская сказка»)
  • 1938 – «Հեքիաթ բարի Ումարի մասին» (ռուս.՝ «Сказка о добром Умаре»)

Նկարիչ-մուլտիպլիկատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1934 – «Թանաքաբիծն Արկտիկայում» (ռուս.՝ «Клякса в Арктике»)
  • 1935 – «Քառյակ» (ռուս.՝ «Квартет»)
  • 1935 – «Клякса-парикмахер»
  • 1937 – «Աղմկոտ լող» (ռուս.՝ «Шумное плавание»)

Ռեժիսորի օգնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Капков, С. В. Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 595-596. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 .
  • Богданова С. Л. «Очерки о жизни и творчестве Александры Гавриловны Снежко-Блоцкой», «Кинограф» № 19, 2008.[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Bibliothèque nationale de France Record #145112597 // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  3. 3,0 3,1 Наши мультфильмы. Александра Снежко-Блоцкая / сост. Ирина Марголина, Наталья Лозинская. — М.: Интеррос, 2006. — С. 64. — 352 с. — ISBN 5-91105-007-2
  4. 4,0 4,1 «Снежко-Блоцкая Александра Гавриловна». Аниматор.ру.
  5. «Могила А. Г. Снежко-Блоцкой». Могилы знаменитостей.
  6. В «Кинографе» опубликованы очерки о режиссёре Александре Снежко-Блоцкой. 24.06.2008

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]