Ալեքսանդր Պոկրովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Պոկրովսկի
Ծնվել էփետրվարի 23, 1957(1957-02-23) (67 տարեկան)
ԾննդավայրQ891896?, Q14559044?, Մարինսկի-Պոսադսկի շրջան, Չուվաշիայի ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
ՌԴ վաստակավոր նկարիչ

Ալեքսանդր Պոկրովսկի (ռուս.՝ Покровский, Александр Александрович, փետրվարի 23, 1957(1957-02-23), Q891896?, Q14559044?, Մարինսկի-Պոսադսկի շրջան, Չուվաշիայի ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս նկարիչ, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի իրական անդամ (2012), Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2001), Կրասնոյարսկի արվեստի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր, Պետրովյան Գիտությունների և արվեստների ակադեմիայի իրական անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1957 թվականի փետրվարի 23-ին, Չուվաշիայի Մարինսկի-Պոսադսկի շրջանի Ուրակովո գյուղում[1]։

  • 1972-1976 թվականներին սովորել է Չեբոքսարիի արվեստի քոլեջում։
  • 1980-1986 թվականներին սովորել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարաետության համալսարանում։
  • 1988-1992 թվականներին աշխատել է Կրասնոյարսկի Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ստեղծագործական և նկարչական արհեստանոցեում, պրոֆեսոր, ակադեմիկոս Ա. Պ. Լեվիտինա
  • 1989 թվականից եղել է Կրասնոյարսկի գեղարվեստի պետական ինստիտուտի նկարչության ամբիոնի վարիչ (1992 թվականից՝ դոցենտ, 1993 թվականից՝ Ռուսաստանի նկարիչների միության անդամ, 1999-ից՝ պրոֆեսոր) 
  • 1995 թվականին մասնակցել է դեպի Հնդկաստան կազմակերպված 7-րդ ստեղծագործական գիտարշավին, որը կազմակերպվել է Ռերիխովի անվան ռուս-հնդկական արվեստի ակումբի կողմից։ 
  • 1996-2015 թվականներին եղել է Կրասնոյարսկի արվեստի պետական ինստիտուտի (ԿԱՊԻ) ռեկտոր[1]։
  • 2015-2018 թվականներին եղել է ԿԱՊԻ ուսումնամեթոդական և կրթական աշխատանքի գծով պրոռեկտոր[1]։
  • 2017 թվականից սկսած եղել է Կրասնոյարսկի արվեստի պետական ինստիտուտի գեղանկարչության ամբիոնի պրոֆեսոր

Արվեստի միջազգային ցուցահանդեսների կազմակերպիչ է, բոլոր մակարդակների միջազգային և անհատական արվեստի ցուցահանդեսների կանոնավոր մասնակից (տարբեր մակարդակների ավելի քան 30 ցուցահանդես)[1]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իրական անդամ (2012, 2001-ից` թղթակից անդամ)[1]
  • Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ (2001)
  • Պետրովսկու գիտությունների և արվեստների ակադեմիայի իրական անդամ (1998)
  • Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալ` «Նատաշա» դիմանկարի համար (1999)
  • Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետի դիպլոմ և երկրորդ կարգի մրցանակ` ըստ Հայրենական մեծ պատերազմի 50-ամյակի առթիվ արված լավագույն ստեղծագործությունների մրցույթի արդյունքների ամփոփման
  • Պետրովսկու գիտությունների և արվեստների ակադեմիայի դիպլոմ (1999)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Покровский Александр Александрович». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]