Ալեքսան Քոչարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսան Քոչարյան
Ծնվել էօգոստոսի 17, 1938(1938-08-17)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 24, 2020(2020-07-24) (81 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր և մանկավարժ

Ալեքսան Գարեգինի Քոչարյան[1] (օգոստոսի 17, 1938(1938-08-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 24, 2020(2020-07-24), Երևան, Հայաստան[2]), հայ բեմադրիչ, դերասան, մանկավարժ։ ՀԽՍՀ ԲՈՒՀ-ի վաստակավոր գործիչ (1981)[3], պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսան/Ալեքսանդր Քոչարյանը ծնվել է 1938 թվականին, Երևանում։ 1955-1958 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում, 1962-1970 թվականներին եղել է նույն ինստիտուտի ասպիրանտ։ Եղել է Կապանի շրջանային թատրոնի դերասան, որտեղ մարմնավորել է գլխավոր և երկրորդական դերեր։ 1971-1986 թվականներին եղել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերական ֆակուլտետի դեկանը, 1986-1996 թվականներին՝ ուսումնագիտական գծով պրոռեկտորը։ 1992 թվականից դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում, 1992 թվականից՝ պրոֆեսոր։ 1998 թվականից եղել է ինստիտուտի մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի և մշակութաբանության ամբիոնի վարիչը[3]։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գի Արեկասիս «Եկվորը Ռանգունից»
  • Ալեքսանդր Դյումա-որդու «Լրտեսի հետքերով»
  • Ժ. Մարիելի «Թանկագին սեր»
  • Բերթոլդ Բրեխտ «Երեք գրոշանոց օպերա»
  • Դմիտրի Լենսկի «Լև Գուրիչ Սինիչկին»
  • Ալեքսանդր Շիրվանզադե «Պատվի համար»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք Արխիվացված 2015-08-15 Wayback Machine/
  2. «Կյանքից հեռացել է բեմադրիչ Ալեքսանդր Քոչարյանը». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  3. 3,0 3,1 Ալեքսան Քոչարյանի կենսագրությունը AV Production կայքում(չաշխատող հղում)