Ալեքսեյ Ժուկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Ժուկով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մարտի 2, 1944(1944-03-02) (80 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան և «Աշխատանքային արիության համար» մեդալ

Ալեքսեյ Ժուկով (ռուս.՝ Алексе́й Дми́триевич Жу́ков, մարտի 2, 1944(1944-03-02), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1967)։ Տիրապետում է անգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեւոյթամբ սկսել է զբաղվել 1967 թվականից։

  • 1971 - 1973 թվականներին՝ Ցեյլոնում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1973 - 1974 թվականներին՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1984 - 1989 թվականներին՝ Ժնևում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների բաժանմունքին կից ԽՍՀՄ մշտական ներկայացուցչի տեղակալ։
  • 1990 - 1992 թվականներին՝ ԽՍՀՄ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով հանձնաժողովի պատասխանատու քարտուղար։
  • 1992 - 1998 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ միջազգային հումանիտար և մշակութային համագործակցության դեպարտամենտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով հանձնաժողովի պատասխանատու քարտուղար։
  • 1998 թվականի օգոստոսի 10-ից[1] 2000 թվականի հունիսի 26-ը[2]՝ Մալայզիայում և Բրունեյում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով։

Ամուսնացած է։ Ունի երկու երեխա։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1990 թվականի մայիսի 11)[3]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան։
  • «Աշխատանքային խիզախության համար» մեդալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 10.08.1998 № 942 «О назначении Жукова А. Д. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Малайзии и Государстве Бруней-Даруссалам по совместительству»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 26.06.2000 № 1173 «О Жукове А. Д.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  3. Указ Президента СССР от 11.05.1990 № 151 «О присвоении тов. Жукову А. Д. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 1 класса»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]