Ալլա Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալլա Սահակյան
Ծնվել էնոյեմբերի 8, 1982(1982-11-08) (41 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (2003) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի և երգչուհի
Ամուսին(ներ)Գարի Քյոսայան

Ալլա Վալերիի Սահակյան (նոյեմբերի 8, 1982(1982-11-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի ու կինոյի դերասանուհի, երգչուհի, հագուստի մոդելավորող[1][2][3]։

Կոմպոզիտոր Գարի Քյոսայանի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլա Սահակյանը ծնվել է 1982 թվականին Երևան քաղաքում։ 1999-2003 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 2004 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 2003 թվականից Ալլա Սահակյանը աշխատում է Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում[4] և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայում՝ որպես խմբի վարիչ։ Ամուսնու՝ Գարի Քյոսայանի հետ համերգներով ելույթ է ունեցել ԱՄՆ-ում և Կանադայում[5]։ 2011 թվականին Ալլա Սահակյանը Հայաստանի մշակույթի նախարարության կողմից արժանացել է պատվոգրի՝ «Մշակույթի ասպարեզում ներդրած ավանդի համար»։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Անվանում Դեր
Գ․ Սունդուկյան «Օսկան Պետրովիչն էն կինքումը» Գեղեցիկ հարուստ կին
Գ.Լորկայ «Բեռնարդա Ալբայի տունը» Ադելլա
Մ.Խերանյան «Շխոնց Միհրան» Տիգրանուհի
Ռ.Լամուրե «Ախ, կանայք, կանայք» Աննա-Մարի
Է. դե Ֆիլիպպո «Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը Նինուչա
Ա.Հայկազյան «Այրվող մոմեր» Էսթեր
Ե.Շվարց «Վիշապը» Ընկերուհի
Վ.Սարոյան «Փրկության կղզի Վիվիեն Մըք Քեչըն
Բ.Բրեխթ «Երեքգրոշանոց օպերա» Պոլի
Ա.Չեխով «Չեխովյան կատակներ» Պոպովա, Տատայանա
Հ.Թումանյան «Անբան Հուռի» Հարևանուհի
Գրիմ Եղբայրներ «Ձյունե Թագուհի» Էլզա
Ա.Սիմոնյան «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» Թագուհի
Ռ.Ծատուրյան «Ամանորյա իրարանցում»
Վ.Սարոյան «Քո կյանքի ժամերը» Ընկերուհի
Ըստ Շեքսպիրի Մակբեթի «Վերջին աղոթք» Մոնո

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում
«Ախթամար»
«Մի վախեցիր»
«Տաքսի, էլի լավա»,
«Ներում»,
«Մի նայիր հայելուն»
«Lost and found in Armenia
«Այստեղ»
«Ընդհատված մանկություն»[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ալլա Սահակյանի զգեստների մոդելները փոքրիկ աղջնակներն են ։
  2. Դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանն օրերս հանրությանը պաշտոնապես ներկայացավ նոր մասնագիտական որակներով:
  3. «Ալլա Սահակյանի «Ծաղկազարդ»-ը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  4. «Ալլա Սահակյան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
  5. Գարի Քյոսայան և Ալլա Սահակյան՝ «Որոշեցինք մեր աղջկան անվանել Տիրամոր պատվին»
  6. ԸՆԴՀԱՏՎԱԾ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ BROKEN CHILDHOOD