Ալֆի Դեյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆի Դեյս
Անձնական տվյալներ
Ծնվել է1993, սեպտեմբերի 17
Բրայթոն, Մեծ Բրիտանիա
ԱզգությունԲրիտանացի
Կայքhttps://www.youtube.com/user/PointlessBlog
ՅուԹյուբյան տվյալներ
ԿեղծանունThePointlessBlog
Գործունեության տարիներ2009 - այսօր
Բաժանորդներ5 մլն
Դիտումներ400 մլն

Ալֆի Դեյս (անգլ.՝ Alfie Deyes, սեպտեմբերի 17, 1993(1993-09-17), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի բլոգեր, գրող։ Նա ունի 3 ալիք ՅուԹյուբում՝ PointlessBlog, PointlessBlogVlogs և PointlessBlogGames: 2014 թվականից նա թողարկեց 2 գիրք "The Pointless Blog" անունով։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆին սկսեց իր PointlessBlog ալիքը ՅուԹյուբում 2009 թվականին։ 2015 թվականի տվյալներով նրա ալիքը ուներ 5 միլիոն հետևորդ և 400 միլիոն դիտում։ Նրա 2-րդ ալիքը ունի ավելի քան 3 միլիոն հետևորդ և 250 միլիոն դիտում։ Բացի դրանից նա ունի 2 միլիոն հետևորդ Թվիթերում և 2 միլիոն Ինստագրամում։ 2013 թվականի դեկտեմբերին Yahoo! News-ը անվանեց նրան ինտերնետի 12 լավագույն ձեռներեցներից մեկը, իսկ 2014 թվականին նրա լուսանկարը տեղադրվեց Company ամսագրի շապիկին, որպես ՅուԹյուբի լավագույն սերունդ։

Դեյսը համագործակցում է մի շարք ուրիշ ՅուԹյուբերների հետ, որոնք են Տանյա Բյորը, Լոուրենս Փենթլենդը, Գրեյս Հելբիգը, Թայլեր Օքլի, Թրոյ Սիվան, Միրանդա Սինգս, Զոի Սագ և Ջո Սագ։ Նա նաև մի քանի վիդեո նկարեց Արիանա Գրանդեյի հետ The You Generation Network-ի համար։

2013 թվականին Դեյսը եղել է «Guinness World Records OMG!» նախագծի մասնակից և մի քանի համաշխարհային ռեկորդ է սահմանել, որոնցից է " երեսուն վայրկյանում ամենից շատ թևնոց հագնել" ։

2015 թվականին Դեյսը ընդգրկվել է Բրիտանիայի ամենից ազդեցիկ մարդկանց թոփ ցուցակում։

Գրքի շարունակությունը թողարկվեց 2015 թվականի մարտի 26-ին։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Դեյսը միացավ Band Aid 30 խմբին և ներկայացրեց «Do They Know It’s Christmas?» սինգլը, որպեսզի փող հավաքվի և ուղղի Էբոլա հիվանդության բուժմանը։

Դեյսը մտնում էր «YouTube Boyband» խմբի մեջ, որը բարեգործական ակցիա էր կազմակերպել և այդ ակցիայի մասին գրվել է The Guardian թերթում։

Ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերին Դեյսը հյուրնըկալվեց The Radio 1 Breakfast Show Մարկուս Բաթլերի հետ հաղորդմանը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ պահին Դեյսը ունի ընկերուհի, ում անունն է Զոի Սագ, ավելի հայտնի որպես Զոելլա։

Գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Դեյսը պայմանագիր կնքեց Blink Publishing ընկերության հետ «The Pointless Book» գրքի համար, որը թողարկվեց այդ թվականի սեպտեմբերին։ Գիրքը և ամսագիր էր, և նոթատետր և գիրք։

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Առաջադրում Մրցանակ Արդյունք
2014 «Ariana Does My Makeup» Արիանա գրանդեյի հետ Teen Choice Award for Choice Web Collaboration Առաջադրում
2015 Nickelodeon Kid's Choice Awards Ամենից սիրելի բրիտանական բլոգեր Առաջադրում
2015 Radio 1 Teen Choice Awards Լավագույնք բրիտանական վլոգեր Առաջադրում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆի Դեյս» հոդվածին։