Աղանձուգետ, Աղանձ, Տաթև, գետ Սյունիքի մարզում, Որոտանի աջ վտակը։ Սկիզբ է առնում Բարգուշատի լեռնաշղթայիԱրամազդ լեռնագագաթի հյուսիսային լանջից՝ 3000 մ բարձրությունից։ Երկարությունը 13 կմ է, ջրհավաք ավազանը՝ 85 կմ²։ Գետահովիտը V-աձև է, Տաթևի վանքի մոտ առաջացնում է նեղ և խորը կիրճ։ Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ գարնանը։ Տարեկան միջին ծախսը 1,1 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1]։
Ըստ Ղևոնդ Ալիշանի մեկնաբանության հնում գետը կոչվել է Գինական, իսկ Տաթևի վանքի կառուցումից հետո կոչվել է վերջինիս անունով[2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 8 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։