Աղասի Չարչօղլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղասի Չարչօղլյան
Ծնվել էապրիլի 4, 1907(1907-04-04)[1]
ԾննդավայրՎարդաղբյուր, Հայաստան[1]
Մահացել էնոյեմբերի 17, 1975(1975-11-17)[1] (68 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի ֆիզիկական մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրազմի պետական համալսարան (1931)[1] և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց (1948)[1]
Գիտական աստիճանՄանկավարժական գիտությունների թեկնածու[1] (1963)
Մասնագիտությունկուսակցական աշխատող և պետական ծառայող
ԱշխատավայրՀԿԿ[1] և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Աղասի Ենոքի Չարչօղլյան (ապրիլի 4, 1907(1907-04-04)[1], Վարդաղբյուր, Հայաստան[1] - նոյեմբերի 17, 1975(1975-11-17)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային կուսակցական և պետական աշխատող, մանկավարժական գիտությունների թեկնածու, ԽՄԿԿ անդամ (1928

Ավարտել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի համալսարանը և ԽՄԿԿ ԿԿ-ին կից կուսակցական բարձրագույն դպրոցը։ 1933 թվականից աշխատել է ԽՍՀՄ մթերումների ժողկոմատի Հայաստանի լիազորությունում (հրահանգիչ, բաժնի վարիչ, լիազոր ներկայացուցչի տեղակալ և լիազոր ներկայացուցիչ)։ 1939 թվականից՝ ՀԿ(բ) կ ԿԿ գյուղատնտեսության բաժնի վարիչ, 1941 թվականից՝ ՀԿ(բ) կ ԿԿ կադրերի գծով քարտուղար, 1943-1946 թվականներին՝ 3-րդ քարտուղար։ 1948–1952 թվականներին եղել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1953-1961 թվականներին և 1969-1975 թվականներին՝ Երևանի ֆիզկուլտուրայի համալսարանի ռեկտոր։ 1961-1969 թվականներին Հայկոոպի նախագահն էր։ Զբաղվել է Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պատմության հարցերով։ Եղել է ՀԿԿ ԿԿ և ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամ, ՀԽՍՀ առաջին գումարման Գերագույն սովետի դեպուտատ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիզիկական կուլտուրայի պատմություն, մաս 2, Ե․, 1958 (հեղինակակից)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 674.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 674