Jump to content

Աղջիկը հայելու առաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղջիկը հայելու առաջ
Jeune fille devant un miroir
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1932
բարձրություն162 սանտիմետր
լայնություն130,2 սանտիմետր
ուղղությունսյուրռեալիզմ
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան
հավաքածուՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան
Ծանոթագրություններ

«Աղջիկը հայելու առաջ» (ֆր.՝ Jeune fille devant un miroir), Պաբլո Պիկասոյի նկարը, որը վրձնել է սյուրռեալիզմի շրջանում, 1932 թվականին։ Գտնվում է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում։ Նկարի չափսերն են՝ 162,3 × 130,2 սմ[1]։

Նկարում պատկերված է նկարչի գաղտնի սիրուհի Մարիա-Թերեզա Վալտերը։ Նկարում նա կանգնած է հայելու առջև։ Նրա դեմքը՝ միացնելով վառ դեղին դեմքը և նուրբ վարդագույն կիսադեմքը, և մարմինը, որը բաղկացած է շրջաններից և եռանկյունիներից, արտացոլվում է հայելու մեջ։ Արտացոլանքում աղջիկը թվում է ծեր և տագնապահար։ Դեմքը մթնել է, աչքերը՝ ընկել, իսկ երիտասարդ մարմինը՝ խեղաթյուրվել։ Նա իր ձեռքը մեկնում է հայելուն՝ ցանկանալով միավորվել հայելում իր պատկերի հետ։ Կտավը խիստ սիմետրիկ է։ Պատկերի նախշերը հիշեցնում են Առլեկինի կոստյումի վրայի նախշերին։

2011 թվականին Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի աշխատակիցները նկարի վերլուծության համար օգտագործել են ռենտգենագրությունը, որը ցույց է տվել, որ Պիկասոն աղջկան սկզբում պատկերել է ռեալական ոճով՝ կորացված ազդրերով, մեջքով դեպի հանդիսատեսը։ Վերջանական տեսքում, ինչպես «Երեք պարողներ» նկարում (1925), նա էապես փոխել է ոճը՝ խախտելով մարմնի երկրաչափական ձևը։ Հենց Պիկասոն ասել է՝ «Չկա աբստրակտ արվեստ։ Դու միշտ պետք է սկսես ինչ-որ բանից»։ Այս մեկնաբանությունը կարող էր լույս սփռել, որ նկարիչը վերափոխեր իրական կյանքը և տար նրան այլ իմաստ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Pablo Picasso. Girl before a Mirror. Paris, March 14, 1932». MoMA. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
  2. «X-ray of Girl before a Mirror, taken in 2011». MoMA. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]