Ամազոնաս ազգային անտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամազոնաս ազգային անտառ
Floresta Nacional do Amazonas
Տեսակազգային անտառ
Կազմված էԱմազոնի խոնավ անտառներ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքԱմազոնաս
Հիմնվել էմարտի 1, 1989
Մակերես19 441,7 կմ²[1] և 1 935 178 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Ամազոնաս ազգային անտառը գտնվում է Բրազիլիաում
Ամազոնաս ազգային անտառ

Ամազոնաս ազգային անտառ (պորտ.՝ Floresta Nacional do Amazonas), ազգային անտառ Բրազիլիայի Ամազոնաս նահանգում։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամազոնաս ազգային անտառը գտնվում է Բարսելուս և Սանտա Իզաբել դու Ռիու Նեգրու մունիցիպալիտետներում՝ Ամազոնաս նահանգում[2]։ Ստեղծվել է 1989 թվականի մարտի 1-ի թիվ 97.546 հրամանագրով։ Տարածքը կազմում 1573100 հա[3]։ Ըստ Չիկո Մենդեսի կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի տվյալների՝ տարածքը կազմում է 1944209.59 հա[4]։

Անտառը տեղակայված է Վերին Ռիու Նեգրու տարածաշրջանում՝ Բրազիլիայի և Վենեսուելայի սահմանի երկայնքով ու Ամազոնաս և Ռորայմա նահանգների միջև ընկած սահմանում։ Պարկը արևմուտքից սահմանակից է Պիկո դա Նեբլինա ազգային պարկին։ Անտառը մեծ մասամբ գտնվում է Յանոմամի պահպանվող տարածքում[5]։ Պահպանման միավորումը կներառվի առաջարկվող Հյուսիսային Ամազոն էկոլոգիական միջանցքում[6]։ Բուսականությունը հիմնականում խիտ խոնավ անտառ է (93%), սակայն ներառում է բաց խոնավ անտառ (2%), կամպինարանա (2%) և շփման գոտիներ՝ կամպինարանայի ու խիտ խոնավ անտառի միջև (3%)։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամազոնաս ազգային անտառը կառավարվում է Չիկո Մենդեսի կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[4]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է աջակցել անտառային ռեսուրսների կայուն բազմակի օգտագործմանը և գիտական հետազոտությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդների վրա[2]։

ISA-ն նշել է, որ ազգային անտառը՝ անտառագիտության կայուն նպատակներով, հակասում է բնիկ տարածքների նպատակներին, որի հետ այն մասամբ համընկնում է։ Այս տարածքներում բնիկ ժողովուրդներն ունեն բացառիկ իրավունք՝ իրենց սովորույթների և ավանդույթների համաձայն։ ISA-ն 2011 թվականի օգոստոսին հայտարարեց, որ Ամազոնաս ազգային անտառը կվերացվի[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արգելոցների համաշխարհային տվյալների շտեմարան — 1981.
  2. 2,0 2,1 Unidade de Conservação ... MMA
  3. José Sarney 1989
  4. 4,0 4,1 «Floresta Nacional do Amazonas – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  5. Terra Indígena Yanomami – ISA(չաշխատող հղում)
  6. Ayres et al. 2005
  7. Carlos Alberto Ricardo 2011

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]