Այբբենագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այբբենագիր
ՀեղինակՍամուէլ Գրիգորեան
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուհայերեն
Երկիր Հայաստան
Հրատարակման տարեթիվ2016

Այբբենագիր, այբբենագետ Սամվել Գրիգորյանի աշխատությունը, որը լույս է տեսել 2016 թվականին։ Ընթերցողին ներկայացվող հայ այբբենային բանաստեղծությունների այս ժողովածուն առաջին փորձն է ամբողջության մեջ ի մի հավաքելու, դասակարգելու և վերլուծելու հայ գրականության այբբենային արտադրանքը. թե արձակ, թե չափածո։ Գրքում ամփոփված է 101 հեղինակի 223 այբբենային ստեղծագործություն՝ ստեղծված 7-19-րդ դարերում՝ Կոմիտաս Ա Աղցեցու (7-րդ դար) «Անձինք նուիրեալք»-ից մինչև Խորեն Պարթևյանի (19-20դդ.) «Բանք ապաշաւանաց»-ը։

Ժողովածուի ողջ տեքստային կազմի ուղղագրության հարցում կիրառված է մեկ սկզբունք, այն է՝ կիրառված են միայն հայերենի մաշտոցյան այբուբենի երեսունվեց նշանները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]