Անաերոբային դիզենտերիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անաերոբային դիզենտերիա,մատղաշների անաերոբային էնտերոտոքսեմիա, սուր թունավարակային հիվանդություն, որըզարգանում է ստամոքսաղիքային ուղիներից A, B, C, D տիպի բակտերիաների (Clostridium perfringens) թույների ներծծման հետևանքով։ Բնորոշվում է ուժեղ լուծով և մեծ քանակի անկումով։

Հիվանդանում են գառները, երբեմն՝ հորթերը և խոճկորները՝ հիմնականում կյանքի առաջին օրերին։ Հիվանդության առաջացմանը նպաստում են պահվածքի և կերակրման վատ պայմանները։

B, C, D տիպերով պայմանավորված անաերոբային դիզենտերիան կանխում են մայրական գլխաքանակի բազմարժեքային անատոքսինով վակցինացմամբ (ծնից 1–2 ամիս առաջ)՝ ոչխարների կլոստրիդիոզի դեմ, կամ երկարժեք շիճուկով սրսկումներ նորածինների կյանքի առաջին օրերին՝ գառների անաերոբային դիզենտերիայի և ոչխարների վարակիչ էնտերոտոքսեմիայի դեմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։