Անդի Պոլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդի Պոլո
Andy Jorman Polo Andrade
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անդի Խորման Պոլո Անդրադե
Քաղաքացիությունը  Պերու
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 29, 1994(1994-09-29)[1][2][3] (29 տարեկան)
Ծննդավայր Լիմա, Պերու[4]
Հասակ 175 սմ
Քաշ 70 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ «Պորտլենդ Տիմբերս»
Համար 11
Պատանեկան կարիերա
Պերու Ունիվերսիտարիո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—2012 Պերու Ունիվերսիթարիո 59 (8)
2013—2014 Պերու Ունիվերսիդադ ման մարինո 28 (4)
2014—2016 Իտալիա Ինտեր 0 (0)
2014—2015  Կոլումբիա Միլոնարիոս 11 (2)
2015—2016  Պերու Ունիվերսիթարիո 57 (5)
2017—այժմ Մեքսիկա Մոնակաս Մոնրոալ 24 (2)
2018—այժմ  Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պորտլենդ Տիմբերս 7 (0)
Ազգային հավաքական
2011 Պերու Պերու (մինչև 17) 4 (3)
2013 Պերու Պերու (մինչև 20) 4 (1)
2016—այժմ Պերու Պերու 17 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Անդի Խորման Պոլո Անդրադե (իսպ.՝ Andy Jorman Polo Andrade, սեպտեմբերի 29, 1994(1994-09-29)[1][2][3], Լիմա, Պերու[4]), պերուացի ֆուտբոլիստ «Պորտլենդ Տիմբերս» ակումբի և Պերուի ազգային հավաքականի հարձակվող։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլոն մայրաքաղաքային «Ունիվերսիտարիո» ակումբի սան է։ 2011 թվականի ապրիլի 23-ին «Ալյանս Ատլետիկո» ակումբի դեմ խաղի ժամանակ Պոլոն կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում 16 տարեկան հասակում[5]։ Մայիսի 7-ին «Սենսիանո» ակումբի դեմ խաղի ժամանակ Պոլոն խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[6]։ Շատ կարճ ժամանակ անց Պոլոն սկսել է խաղալ «Ունիվերսիտարիո» ակումբի հիմնական կազմում։

Մրցաշրջանի կեսին Պոլոն ընտրվել է որպես ակումբի մարզիչ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության ժամանակ։ Պոլոն դարձել է ակումբի լավագույն ռմբարկու, եզրափակչում թիմը հաղթել է «Բոկա Հունիորս» ակումբին[7]։

2011 թվականի սեպտեմբերի 1-ին «Դեպորտիվո Անսոատենգի» ակումբի դեմ խաղի ժամանակ Պոլոն կատարել է իր նորամուտը Լիբերտադորեսի գավաթի շրջանակներում[8]։ 17 տարեկան հասակում «Գոդոյ Կրուս» ակումբի դեմ խաղի ժամանակ Պոլոն կատարել է գոլային փոխանցում, և նա ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ[9]։ Հոկտեմբերի 21-ին որակավորման փուլի խաղերի ժամանակ Պոլոն գոլ է խփել, և դա եղել է այդ հանդիպման միակ գոլը, ինչպես նաև նա օգնել է իր թիմին «Գոդոյ» ակումբի դեմ խաղի ժամանակ իրացնել 11 մետրանոց հարվածը[10]։

2014 թվականի հունվարի 31-ին Պոլոն պայմանագիր է կնքել իտալական «Ինտեր» ակումբի հետ։ Խաղային փորձ ձեռք բերելու համար նա վարձավճարով տեղափոխել է Կոլումբիական «Միլոնարիոս» ակումբի կազմ։ Հուլիսի 20-ին «Էնվիգադո» ակումբի դեմ խաղի ժամանակ Պոլոն կատարել է իր նորամուտը Մուստանգայի գավաթի խաղարկության շրջանակներում[11]։ Սեպտեմբերի 14-ին «Սան-Ֆե» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Միլոնարիոս» ակումբի կազմում[12]։ 2015 թվականին «Ինտեր» ակումբը վարձավճարի ավարտից հետո Պոլոին կրկին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Ունիվերսիտարիո» ակումբի կազմ։

2017 թվականի սկզբին Պոլոն տեղափոխվել է Մեքսիկական «Մոնարկաս Մոնրեալ» ակումբի կազմ[13]։ Հունվարի 22-ին «Սանտոս Լագունա» ակումբի դեմ խաղի ժամանակ Պոլոն կատարել է իր նորամուտը Մեքսիկական պրեմիերայում[14]։ Փետրվարի 13-ին «Չյապաս» ակումբի դեմ խաղի ժամանակ Պոլոն խփել է իր առաջն գոլը «Մոնարկաս Մոնրեալ» ակումբի կազմում[15]։ 2018 թվալանի սկզբին Պոլոն վարձավճարով տեղափոխվել է ամերիկյան «Պատլերս Տիմբերս» ակումբի կազմ։ Մարտի 5-ին «Լոս-Անջելես Գելակսի» ակումբի դեմ խաղի ժամանակ Պոլոն կատարել է իր նորամուտը ՄԼՍ-ի շրջանակներում[16]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Պոլոն Պերուի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Հարավայի Ամերիկայի երիտասարդական առաջնությանը, որը անցկացվում էր Էկվադորում։ Մրցաշարի ընթացում նա մասնակցել է Արգենտինայի[17], Էկվադորի[18], Բոլիվիայի[19] և Ուրուգվայի[20] հավաքականների դեմ խաղերում։ Արգենտինայի, Էկվադորի և Ուրուգվայի դեմ խաղերում Պոլոն խփել է երեք գնդակ։

2013 թվականին Պոլոն Պերուի երիտասարդական հավաքականի կազմում հաղթել է Արգենտինայում անցկացվող Հարավայի Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Չիլիի[21], Կոլումբիայի[22], և երկու անգամ Էկվադորի[23][24] հավաքականների դեմ խաղերում։

2016 թվականի մարտի 30-ին 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի ընթացքում Ուրուգվայի ազգային հավաքականի դեմ խաղի ժամանակ Պոլոն կարարել է իր նորամուտը Պերուի ազգային հավաքականի կազմում[25]։

2016 թվականին Պոլոն հայտագրվել է իր թիմի կազմում մասնակցելու ԱՄՆ-ում անցկացող Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հայիթիի[26], Էկվադորի[27], Բրազիլիայի[28] և Կոլումբիայի[29] հավաքականների դեմ խաղերում։

2018 թվականին Պոլոն հայտագրվել է իր թիմի կազմում մասնակցելու Ռուսաստանում անցկացվող 2018 թվականի աշխարհի առաջնությանը: Մրցաշարի ընթացքում նա չի մասնակցել ոչ մի հանդիպման, սակայն եղել է պահեստայինների նստարանին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 https://www.uslchampionship.com/andy-polo
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 4,2 https://www.lavanguardia.com/deportes/futbol/20111029/54237296436/andy-polo-el-kun-negro-apunta-a-companero-de-raul-en-el-schalke.html — 2011.
  5. «Университарио VS. Альянса Атлетико 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ ապրիլի 24.
  6. «Университарио VS. Сьенсиано 5:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մայիսի 7.
  7. «Club Universitario de Deportes Campeon de la Copa Libertadores Sub-20 Peru 2011». daleucampeon.4t.com (spanish). 2011 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Депортиво Ансоатеги VS. Университарио 1:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ սեպտեմբերի 2.
  9. «Годой Крус VS. Университарио 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ սեպտեմբերի 30.
  10. «Университарио VS. Годой Крус 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 21.
  11. «Мильонариос VS. Энвигадо 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հուլիսի 20.
  12. «Санта-Фе VS. Мильонариос 4:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 14.
  13. «Неисповедимые пути инков» (ռուսերեն). sports.ru. 2017 թ․ մարտի 11.
  14. «Монаркас Морелия VS. Сантос Лагуна 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 22.
  15. «Чьяпас VS. Монаркас Морелия 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 13.
  16. «Лос-Анджелес Гэлакси VS. Портленд Тимберс 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մարտի 5.
  17. «Аргентина (до 17 лет) VS. Перу (до 17 лет) 4:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 13.
  18. «Эквадор (до 17 лет) VS. Перу (до 17 лет) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 15.
  19. «Перу (до 17 лет) VS. Боливия (до 17 лет) 2:4» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 19.
  20. «Уругвай (до 17 лет) VS. Перу (до 17 лет) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 24.
  21. «Чили (до 20 лет) VS. Перу (до 20 лет) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 3.
  22. «Перу (до 20 лет) VS. Колумбия (до 20 лет) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 27.
  23. «Эквадор (до 20 лет) VS. Перу (до 20 лет) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 17.
  24. «Перу (до 20 лет) VS. Эквадор (до 20 лет) 3:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 30.
  25. «Уругвай VS. Перу 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մարտի 30.
  26. «Гаити VS. Перу 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 5.
  27. «Эквадор VS. Перу 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 9.
  28. «Бразилия VS. Перу 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 13.
  29. «Колумбия VS. Перу 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 18.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]