Անդրեյ Գրոզով
Անդրեյ Գրոզով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | փետրվարի 21, 1961 (63 տարեկան) |
Անդրեյ Գրոզով (ռուս.՝ Андрей Юрьевич Грозов, փետրվարի 21, 1961), ռուս դիվանագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1983 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը և 1996 թվականին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիան։ 1983 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։
- 2002 թվականից մինչև 2005 թվականը Բուլղարիայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության ավագ խորհրդական, խորհրդական-դեսպանորդ։
- 2005-ից մինչև 2009 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության երրորդ եվրոպական դեպարտամենտի գլխավոր խորհրդական, բաժանմունքի պետ։
- 2009 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի սեպտեմբերը Մյունխենում եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։
- 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի օգոստոսը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2018 թվականի օգոստոսի 17-ից Մինսկում համարվում է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմինների Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ[1]։
Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկրորդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2012 թվականի սեպտեմբերի 17)[2]
- Առաջին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2018 թվականի հունիսի 13)[3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Указ Президента Российской Федерации от 17.08.2018 г. № 487 «О Постоянном представителе Российской Федерации при уставных и других органах Содружества Независимых Государств в Минске, Республика Белоруссия»
- ↑ Указ Президента Российской Федерации от 17.09.2012 г. № 1301 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Указ Президента Российской Федерации от 13.06.2018 г. № 300 «О присвоении дипломатических рангов»