Աննա Կաստերովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Կաստերովա
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 21, 1984(1984-09-21) (39 տարեկան)
Ծննդավայր՝Զելենոգրադ, Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ Ռուսաստան
Մասնագիտություն՝լրագրող
IMDb։ID 5674970

Աննա Ռոմանովնա Կաստերովա (ռուս.՝ А́нна Рома́новна Касте́рова, սեպտեմբերի 21, 1984(1984-09-21), Զելենոգրադ, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս լրագրող և հեռուստահաղորդավարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի քաղաքային դասավանդման համալսարանի «հոգեբանության» ֆակուլտետը։

Հեռուստատեսային կարիերան սկսել է 22 տարեկան հասակում որպես «ՏՆՏ» հեռուստաալիքով հեռարձակվող «Москва: Инструкция по применению]]» հեռուստահաղորդման խմբագիր։ ՏՆՏ-ում մեկ տարի աэխատելուց հետո որոշել՝ տեղափոխվել է ВГТРК հեռուստաալիքի «Вести» հաղորդում (հետո՝ «Россия-24»), որտեղ աշխատել է հարցազրուցավար և Մոսկվայում թղթակից[1]։

Հայտնիություն ստացել է «Россия-2» հեռուստաալիքում աշխատելու ժամանակ, որտեղ 2010 թվականից սկսած հանդես է եկել որպես «Вести.ру» տեղեկատվական հաղորդման և ամենշաբաթյա «Вести.ru. Пятница» հաղորդման վարող, որտեղ խոսել է գիտության և զարգացման վերաբերյալ հետաքրքիր և ակտուալ թեմաներից։ Բացի այդ, հաճախ եղել է ֆուտբոլային «Գլխով հարված» ստուդիայի հյուր։

2012 թվականի հոկտեմբերին տեղափոխվել է НТВ հեռուստաալիք և Վադիմ Տակմյոնովի հետ դարձել է եռաժամյա «Центральное телевидение» հեռուստահաղորդման գլխավոր դեմքը[2][3]։

2013 թվականի հունիսին վերադարձել է «Россия-2» հեռուստաալիքի «Большой спорт» հաղորդում, որտեղ աշխատել է մինչև 2015 թվականը։ 2014 թվականի սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում աշխատել է նորպես հեռուստահաղորդավար նույն հեռուստաալիքի «Ես ոստիկան եմ» ռեալիթի շոուում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

հանդիպել է Տիմուր Սոլովյովի հետ[4]։ Հետո հանդիպել է հոքեյիսթ Եվգենի Մալկինի հետ[5]։ Մայիսին զույգն ամուսնացել է ԱՄՆ-ում։ 2016 թվականի մայիսի 31-ին զույգն ունեցել է որդի՝ Նիկիտա[6][7]։

Հեռուստատեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Вести.ru» և «Вести.ru. Пятница» (Россия-2, 2010-2012 թվականներ, հեռուստահաղորդման վարող)։
  • «PROтуризм» (Россия-24, 2012 թվական, Ալեքսանդր Ռադկովի հետ հեռուստահաղորդման վարող)։
  • «Գլխով հարված» ֆուտբոլային շոու (Россия-2, 2011-2012 թվականներ, հեռուստահաղորդման հյուր, վարող՝ Յուրի Դուձ)։
  • «Академия GT» (Россия-2, 2012 թվական (աշուն), Ռոման Ռուսինովի և Դանիիլ Մովեյի հետ ռեալիթի շոուի վարող)։
  • «Центральное телевидение» (НТВ, 2012 թվական, Վադիմ Տակմենյովի հետ հեռուստահաղորդման վարող)։
  • «Մեծ Սպորտ» և «Օրվա տեսադաշտ. Live» (Россия-2, 2013-2015).
  • «Ես ոստիկան եմ» (Россия-2), 2014 թվական (աշուն), հեռուստահաղորդման վարող։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mail.ru добавил плюсы в почтовый сервис». Вести.ру. 2010 թ․ օգոստոսի 18.
  2. Никита Карцев (2012 թ․ սեպտեմբերի 28). ««Центральное телевидение»: ищите женщину». Московский комсомолец. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին.
  3. Сергей Беднов (2012 թ․ հոկտեմբերի 9). «Стеб от первого лица». Труд.
  4. Волков И. (2013 թ․ նոյեմբերի 22). «Рейтинг «АРУ»: Семь богинь спортивного телеэфира». Аргументы.ру.
  5. «Влюбленные и счастливые: Кастерова порадовала фанатов нежным снимком с Малкиным». woman.ru. 2015 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  6. У Малкина родился сын
  7. Ольга Родина (2016 թ․ հունիսի 3). «Евгений Малкин и Анна Кастерова поженились». StarHit.ru.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]