Jump to content

Աննիչկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննիչկա
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1968
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲորիս Իվչենկո
Սցենարի հեղինակՎիկտոր Իվչենկո
ՕպերատորՆիկոլայ Կուլչիցկի
ԵրաժշտությունՎադիմ Հոմոլյակա
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա
Տևողություն83 րոպե

«Աննիչկա» (ուկրաիներեն՝ Анничка), խորհրդային սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Բորիս Իվչենկոն 1968 թվականին Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիայում[1][2]։

1969 թվականի վարձույթում ֆիլմը զբաղեցրել է 19-րդ տեղը՝ 25,1 մլն հանդիսատես։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Արևմտյան Ուկրաինայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ներկայացվում է գուցուլուհի Աննիչկայի ողբերգական պատմությունը, որը Կարպատյան անտառներում տեղի ունեցած մարտերի վայրերում գտել է վիրավորված խորհրդային զինվոր Անդրեյին, թաքցրել է նրան, խնամել և օգնել նրան ոտքի կանգնել։ Ու սիրահարվել է նրան։

Նրա փեսացուն՝ ապագա ամուսինը, դարձել է պոլիցայ, ֆաշիստների ստորաքարշ հետևորդ, բազմաթիվ հայրենակիցներից մահվան մեղավոր։ Աննիչկան գերությունից փրկում է Անդրեյին և որոշում է սիրելիի հետ փախչել պարտիզանների մոտ, սակայն նրանց ճանապարհին կանգնում է հարազատ հայրը։ Աննիչկայի հայրը, որը հարուստ մարդ է, ամեն կերպ խոչընդոտում է, որ իր դուստրը՝ գուցուլուհին, իր կյանքը կապի Կենտրոնական Ուկրաինայից մի տղայի հետ, այն էլ՝ կարմիրբանակայինի։ Ֆիլմի վերջում գլխավոր հերոսուհին մահանում է նրա ձեռքից ազատության ճանապարհին…

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1969 – ժյուրիի հատուկ մրցանակ – «Բայոնի ոսկե աշտարակ» Պնոմպենի (Կամբոջա) միջազգային կինոփառատոնում,
  • 1969 – Դիպլոմ Բորիս Իվչենկոյին ռեժիսորական դեբյուտի համար Ուկրաինայի և Անդրկովկասի կինոփառատոնում (Կիև)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Աննիչկա» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Աննիչկա» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]