Անուշ Ավակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուշ Ավակյան
Բնօրինակ անունԱնուշ Ավակյան
Ծնվել էհունիսի 3, 1991(1991-06-03) (32 տարեկան)
Ժանրերֆոլկ, էստրադա
Մասնագիտություներգչուհի, մոդել
Գործունեություն2008-այժմ
ԼեյբլԳլոբալ Արթս

Անուշ Արամայիսի Ավակյան (Հունիս 3, 1991, քաղաք Եսենտուկի, Ստավրոպոլի երկրամաս, Ռուսաստանի Դաշնություն) - հայ երգչուհի, երգահան, մոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուշ Արամայիսի Ավակյանը (1991, հունիս 3) ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում, Եսենտուկի քաղաքում, Ստավրոպոլի երկրամաս։ Այնտեղ նրա հայրը՝ Արամայիս Ավակյանը հիմնադրել է հայ համայնք, կազմակերպել տարբեր միջոցառումներ և համերգային ծրագրեր։ Համերգներին իրենց մասնակցությունն են ունեցել նաև Անուշի ընտանիքը, մայրը՝ Սուսաննա Մկրտչյանը և քույրը՝ Էլեոնորա Ավակյանը, ովքեր պրոֆեսիոնալ երգչուհիներ են։ Անուշն առաջին անգամ բեմից ելույթ է ունեցել հենց այս համերգների շրջանակում, երբ ընդամենը 4 տարեկան էր[1]։ Առաջին ելույթից հետո նրան անմիջապես ներգրավեցին համերգային ծրագրում որպես փոքրիկ կատարող։ 7 տարեկանում Անուշն ընդունվեց Եսենտուկի քաղաքի երաժշտական դպրոց։ Դպրոցում ուսանելու տարիներին նա մասնակցել և հաղթել է մի շարք տարածաշրջանային մրցույթներ։ 2007 թվականին Անուշը մասնակցել և հաղթել է Պյատիգրոսկում կայացած «Хрустальный Шар» մրցույթում[2]։ Երբ Անուշը 18 տարեկան էր, նրա ընտանիքը որոշեց տեղափոխվել Հայաստան մշտական բնակության[3]։ Վերադառնալուն պես Անուշն ընդունվեց Երգի Պետական թատրոն։ Նույն տարին ընդունվեց նաև Կոմիտասի անվան կոնսերվատորիա, որտեղ նրա վոկալի ուսուցչուհին էր Ռաիսա Մկրտչյանը։ Շուտով Անուշը իր քույր Էլեոնորայի հետ միասին հիմնադրեց «Էլանա» երաժշտական խումբը, որի հովանավորչությամբ և պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում էր իրենց հայրիկը։ Խումբը թողարկեց փոփ ժանրի երկու երգ և տեսահոլովակ[4]։ 2010 թվականին Անուշը մասնկցել է «Дельфийские Игры» մրցույթին էստրադային երգեցողություն անվանակարգում։ 2014 թվականին Անուշը գերազանցությամբ ավարտեց Կոմիտասի անվան կոնսորվատորիան մագիստրոսի աստիճանով։ Այս տարիների ընթացքում Անուշը հասցրել է նկարահանվել մի շարք հեռուստասերիալներում որոնք ցուցադրվում էին Հայաստանի հեռուստաալիքներով։ 2018 թվականին Անուշը մասնակցության հրավեր է ստանում Իսպանիայում կայանալիք "Costa Blanca fashion week" նորաձևության միջազգային մրցույթի, որը տեղի էր ունեցել Իսպանիայում[5]։ Այնտեղ նա ներկայացրեց Հայաստանըև հաղթեց, ստանալով նաև «Լավագույն ֆոտոմոդել» մրցանակ[6]։ 2019 թվականին Անուշը սկսեց համագործակցել հայ-ամերիկյան պրոդյուսերական ընկերության՝ «Գլոբալ Արթսի» հետ[7], որի հիմնադիրն է Գարբիս Թիթիզյանը։ Համագործակցւթյունը սկսվեց 4 հայկական պոպուրի երգերով, որոնց հիման վրա նկարահանվեցին տեսահոլովակներ Մոսկվա քաղաքում[8]։ Երգերը բավականին լավ արձագանք ստացան։ Նույն թվականին թողարկվեց «Սիրտս» երգը։ Երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը՝ Գրիգոր Կոկչյան, Ռիչարդ Մադլենյան։ Շուտով նույն երգի հիման վրա նկարահանվեց տեսահոլովակ, որի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։ Երեք ամիս անց, Ամանորի նախաշեմին, լույս տեսավ «Շնորհավոր» երգը[9] և տեսահոլովակը[10]։ Ռեժիսորը Արեն Բայադյանն է[11]։ 2019 թվականից Անուշը մասնակցել է մի շարք երաժշտական միջոցառումների և բարեգործական համերգների, ելույթներ է ունեցել զինվորների[12] համար Հայաստանի տարբեր զորամասերում[13]։ 2020 թվականի ավարտին Անուշն իր գործընկեր Արտակ Զեյնալյանի կողմից համագործակցության առաջարկ է ստանում և 2021 թվականին թողարկում են հայկական ժողովրդական «Նուբար» երգը ժամանակակից մշակմամբ։ 2021 թվականի մայիսի 28-ին տեղի է ունենում Անուշի երկար սպասված «Հայաստան» երգի[14] և տեսահոլովակի պրեմիերամ։ Երգի հեղինակներն են Մանե Հակոբյանը, Ավետ Բարսեղյանը, տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Աբովյանն է[15]։ Այժմ Անուշը շարունակում է համագործակցությունը հայ-ամերիկյան պրոդյուսերական ընկերության՝ «Գլոբալ Արթսի» հետ[16]։ Նախատեսվում է թողարկել ալբոմ 9 երգից բաղկացած, որոնց շարքում լինելու են ինչպես հեղինակային, այնպես էլ հին հայկական ժողովրդական երգեր[17]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում
2019 Սիրտս
2019 Շնորհավոր
2020 Նուբար
2021 Հայաստան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  2. https://iravunk.com/?p=83591&l=am
  3. https://vesti.am/post/293383/am
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  5. https://iravunk.com/?p=68927&l=am
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  7. https://lraber.online/?p=8797&l=am
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  10. https://armday.am/post/104381/-shnorhavor-premiera-ano-sh-avakjanits
  11. https://www.shamshyan.com/hy/article/2019/08/02/1131628/
  12. https://operativ.am/?p=435933&l=am
  13. https://1or.am/?p=49524&l=am
  14. http://life.mediamall.am/?id=227058
  15. https://blognews.am/arm/news/759692/
  16. https://m.shamshyan.com/hy/article/2021/07/05/1190749/
  17. https://norlur.am/2019/12/25/snorhavor-premiera-anus-avakyanic/