Աշնանային առավոտ Էրանիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշնանային առավոտ Էրանիում
տեսակգեղանկար
նկարիչԿամիլ Պիսսարո
տարի1897
բարձրություն54 ± 1 սանտիմետր
լայնություն65 ± 1 սանտիմետր
ժանրբնանկար
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
հավաքածուՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
սեփականատերԻվան Մորոզով
Ծանոթագրություններ

«Աշնանային առավոտ Էրանիում» (ֆր.՝ Le Grand Noyer, matin d’automne, Éragny, «Մեծ ընկուզենի, աշնանային առավոտ, Էրանի»), ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Կամիլ Պիսարոյի նկարը Պուշկինի թանգարանի հավաքածուից։

Նկարի վրա պատկերված է խնձորի այգի՝ դեղնել սկսող սաղարթով։ Խնձորի ծառերի հետևում գտնվում է մի մեծ ընկուզենի, որը կիսով չափ ծածկված է սաղարթով։ Նրա բնի հետևում երևում է մեծ սպիտակ երկհարկանի տուն՝ կարմիր տանիքով։ Ներքևի ձախ մասում նկարչի ստորագրությունն է և ամսաթիվը՝ C. Pissarro 97։

Ինչպես հետևում է նկարչի ստորագրությունից և հեղինակային անվանումից, նկարը ստեղծվել է 1897 թվականին Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Էրանի գյուղի մերձակայքում, որտեղ նկարիչը մշտապես բնակվել է 1884 թվականից[1]։ Նկարի առաջին սեփականատերը եղել է ֆրանսիացի բժիշկ Ժորժ Վինոն։ 1907 թվականի սկզբին նրա հավաքածուն վաճառքի է հանվել Պոլ Դյուրան Ռյուելի պատկերասրահում և մարտի 4-ին այնտեղ այն 2800 ֆրանկով ձեռք է բերել Մոսկվայի արդյունաբերող և կոլեկցիոներ Ի. Ա. Մորոզովը[2]։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Մորոզովի հավաքածուն ազգայնացվել է, և 1923 թվականից նկարը գտնվել է Նոր արևմտյան արվեստի պետական թանգարանում։ 1948 թվականին՝ Նոր արևմտյան արվեստի թանգարանի լուծարումից հետո, նկարը տեղափոխվել է Ա. Ս. Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանում[1]։ Կտավը ցուցադրվում է նախկին ֆլիգելայում՝ Գոլիցինների կալվածքում (Վոլխոնկա)՝ Եվրոպայի և Ամերիկայի 19-20-րդ դարերի արվեստի պատկերասրահում (16-րդ սրահ)[3]։

1884 թվականին Էրանի տեղափոխվելուց ի վեր այդ այգին մշտապես հայտնվել է Պիսարոյի տեսադաշտում. նույն թվականին նա առաջին անգամ այն պատկերել է «Մառախուղ Էրանիում» կտավի վրա (գտնվելու վայրը հայտնի չէ, հայտնի է 1904 թվականի վերարտադրությամբ)[4]։ Պուշկինի թանգարանի նկարին շատ մոտ է Գիզայի Մուհամեդ Մահմուդ Խալիլի (Եգիպտոս) թանգարանի՝ 1894 թվականին ստեղծված «Մեծ ընկուզենի, եղյամ արևի վրա։ Էրանի»[5] և «Մեծ ընկուզենին գարնանը, Էրանի» (մասնավոր հավաքածու) նկարներին․ երկու նկարներն պատկերում են նույն տեղը, բայց մի քիչ այլ տեսանկյունից։ Վերջին անգամ Պիսարոն իր այգին պատկերել է 1903 թվականին իր մահվանից քիչ առաջ՝ «Խնձորենի և բլուր Էրանիում, առավոտյան արև» նկարում, որը ներկայում պահվում է Բազելի արվեստի թանգարանում[6]։ Կան բազմաթիվ այլ, բավական մոտ աշխատանքներ, որոնք ստեղծվել են ինչպես մինչև 1897 թվականը, այնպես էլ դրանից հետո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бессонова М. А., Георгиевская Е. Б. Франция второй половины XIX — XX века. Собрание живописи / Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. — М.: Красная площадь, 2001. — 399 с. — ISBN 5-900743-58-6
  • Pissarro J., Duran-Ruel Snollaerts C. Pissarro. Catalogue critique des peintures. — Milano: Skira, Wildenstein Institute Publications, 2005. — Vol. 3. — 499—963 p. — ISBN 88-7624-525-1