Ապաչի Փոյնթ աստղադիտարան
Ապաչի Փոյնթ աստղադիտարան | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Կառավարող | Նյու Մեքսիկոյի նահանգային համալսարան |
Աստղադիտարանի կոդ | 705 և 645 |
Երկիր | ԱՄՆ |
Վայր | Օտերո շրջան |
ԲԾՄ | 2788 մետր |
Կայք | apo.nmsu.edu(անգլ.) |
Apache Point Observatory Վիքիպահեստում |
Ապաչի Փոյնթ աստղադիտարան (անգլ.՝ Apache Point Observatory, ՄԱՄ կոդը՝ 705), աստղադիտարան ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Սանսփոթ համայնքի մոտ, Սակրամենտո լեռնաշղթայում, մոտավորապես 29 կմ հարավ Քլաուդքրոֆթ գյուղից։ Աստղադիտարանը կառավարվում է Նյու Մեքսիկոյի պետական համալսարանի (NMSU) կողմից և պատկանում է Աստղաֆիզիկական հետազոտությունների կոնսորցիումին (ARC)։ Աստղադիտարանի տարածքը բաց է այցելությունների համար, սակայն շենքերը և աստղադիտակները փակ են[1]։
Աստղադիտարանում իրականացվել է SDSS ծրագիրը, որի շրջանակներում հայտնաբերվել և հետազոտվել են բազմաթիվ աստերոիդներ[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աստղաֆիզիկական հետազոտությունների կոնսորցիումը հիմնվել է 1984 թվականին 3,5 մ աստղադիտակ կառուցելու նպատակով։ Իսկզբանե այն հիմնվել էր հինգ կազմակերպությունների կողմից. Նյու Մեքսիկոյի պետական համալսարան, Վաշինգտոնի համալսարան, Չիկագոյի համալսարան, Փրինսթոնի համալսարան և Վաշինգտոնի պետական համալսարան։
Ժամանակի ընթացքում ևս հինգ կազմակերպություններ միացան նախագծին. Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտ, Ջոն Հոփքինսի համալսարան, Կոլորադոյի համալսարան, Վիրջինիայի համալսարան և Ջորջիայի պետական համալսարան։
Ապաչի Փոյնթ աստղադիտարանում տեղադրված 3,5 մ և 0,5 մ աստղադիտակների կառուցման ֆոնդերը ապահովվում էին կոնսորցիումի կողմից, սակայն 2,5 մ աստղադիտակը ֆինանսավորվել է բազմաթիվ աղբյուրներից։ Աստղադիտարանում կառուցված 1,0 մ աստղադիտակը ֆինանսավորվել է Նյու Մեքսիկոյի պետական համալսարանի կողմից միանձնյա[3]։
Աստղադիտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ARC 3,5 մ[խմբագրել | խմբագրել կոդը]
ARC 3,5 մ աստղադիտակը իրենից ներկայացնում է Ռիչի-Կրետյենի ռեֆլեկտոր տեղակայված ալտ-ազիմուտային հենքի վրա, մի քանի ֆոկալ կետերում տեղադրված գործիքներով։ Շինության կառուցումը սկսվել է 1985 թվականին, սակայն աստղադիտակի ամբողջական գործարկումը հետաձգվում էր մինչև 1994 թվականի նոյեմբեր, հիմնական հայելու արտադրական խնդիրների հետ կապված[4]։ 1991 թվականից մինչև վաղ 1993 թվականը աստղադիտակի վրա տեղադրված էր 1,8 մ հայելի, որը այժմ տեղափոխվել է Ռոթնիի աստղադիտարան[5][6]։
Աստղադիտակով կարելի է կատարել հեռահար դիտարկումներ ինտերնետի օգտագործմամբ[7]։
SDSS 2,5 մ[խմբագրել | խմբագրել կոդը]
SDSS 2,5 մ աստղադիտակը օգտագործվում է Սլոանի թվայնացված երկնքի հետազոտություն ծրագրի կողմից, և սկսել է գործել 2000 թվականից։ Այն Ռիչի-Կրետյեն ռեֆլեկտոր է ալտ-ազիմուտային հենքի վրա։ Այն նախագծվել է անսովոր լայն 3° տեսանկյունով, երկնքի ավելի լայն հատվածների հետազոտության համար[8]։
NMSU 1,0 ն[խմբագրել | խմբագրել կոդը]
NMSU 1,0 ն աստղադիտակը Ռիչի-Կրետյեն ռեֆլեկտոր է ալտ-ազիմուտային հենքի վրա, կառուցվել է 1994 թվականին[9][10]։ Աստղադիտակի վրա տեղադրված 2048x2048 ԼԿՍ սարքը, որը տեղադրված է Նեսմիթի ֆոկուսում ապահովում է երկնքի 15,7 արկրոպե տեսադաշտ[11]։
0,5 մ ARCSAT[խմբագրել | խմբագրել կոդը]
0,5 մ ARC Փոքր ապերտուրով աստղադիտակը (ARCSAT), նախկինում անվանվում էր Ֆոտոմետրիկ աստղադիտակ (PT), եղել է SDSS ծրագրի մաս։ Այն ռեֆլեկտոր աստղադիտակ է հասարակածային հենքի վրա, ունի մեկ ԼԿՍ խցիկ[12]։ Կառուցվել է 1991 թվականին, ապա տեղափոխվել իր նախկին տեղադրման վայրից և օգտագործվել SDSS ծրագրի շրջանակներում մինչև 2005 թվականը[13]։ Այն այժմ օգտագործվում է փոքր հետազոտական ծրագրորի կողմից։
Նախկին աստղադիտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 0,6 մ ռեֆլեկտոր աստղադիտակը կառուցվել էր 1993 թվականին, SDSS ծրագրի շրջանակներում երկնքի իրավիճակի հետազոտման համար, սակայն այն համարվեց ոչ բավարար ծրագրի համար, և փոխարինվեց 0,5 մ ARCSAT աստղադիտակով[13]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Public Access and Tours». Apache Point Observatory. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2016 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Holtzman, Jon; և այլք: (2009 թ․ մարտի 15). Apache Point Observatory: Facilities, Operations, and Partnerships. Astro2010: The Astronomy and Astrophysics Decadal Survey (Report). National Academies. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Peterson, Jim. «A Brief History of the Astrophysical Research Consortium (ARC) and the Apache Point Observatory (APO)». Apache Point Observatory. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Annual Reports of Astronomical Observatories and Departments: Apache Point Observatory, Astrophysical Research Consortium». Bulletin of the American Astronomical Society. 24: 17. 1992. Bibcode:1992BAAS...24...17.
- ↑ York, D. G. (1994). «University of Chicago, Apache Point Observatory/Department of Astronomy and Astrophysics, Chicago, Illinois 60637». Bulletin of the Astronomical Society. 26: 58. Bibcode:1994BAAS...26...58Y.
- ↑ «TUI Telescope User Interface». Apache Point Observatory. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Gunn, James E.; և այլք: (2006 թ․ ապրիլի 1). «The 2.5 m Telescope of the Sloan Digital Sky Survey». The Astronomical Journal. 131 (4): 2332–2359. arXiv:astro-ph/0602326. Bibcode:2006AJ....131.2332G. doi:10.1086/500975.
- ↑ Holtzman, Jon A.; Harrison, Thomas E.; Coughlin, Jeffrey L. (2010 թ․ հունվարի 1). «The NMSU 1 m Telescope at Apache Point Observatory». Advances in Astronomy. 2010: 1–9. Bibcode:2010AdAst2010E..46H. doi:10.1155/2010/193086. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ «Annual Reports of Astronomical Observatories and Departments: Astrophysical Research Consortium, Apache Point Observatory». Bulletin of the American Astronomical Society. 27: 9. 1995. Bibcode:1995BAAS...27....9.
- ↑ «APO 1m telescope Home Page». Apache Point Observatory. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Astrophysical Research Consortium Small Aperture Telescope». Apache Point Observatory. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
- ↑ 13,0 13,1 «History of the 20-inch Telescope». Apache Point Observatory. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ապաչի Փոյնթ աստղադիտարան կատեգորիայում։ |
- Astronomy Department at NMSU
- Sloan Digital Sky Survey homepage
- Apache Point Clear Sky Clock Forecasts of observing conditions.