Jump to content

Ապրելու երկիր կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ապրելու երկիր» կուսակցություն
Изображение логотипа
Ապրելու երկիր կուսակցության տարբերանշան
Հանահիմնադիրներ
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԱռաջնորդՄանե Թանդիլյան
ՀիմնադիրՄեսրոպ Առաքելյան, Մանե Թանդիլյան
Հիմնադրվածօգոստոսի 15, 2021
ՇտաբՍայաթ-Նովա 27, ք․ Երևան, ՀՀ[1]
Կայքapreluyerkir.am

Ապրելու երկիրը («Ապրելու երկիր» կուսակցություն), քաղաքական կուսակցություն Հայաստանում, որը հիմնադրվել է 2021 թվականի օգոստոսի 15-ին՝ նախաձեռնող խմբի գումարած համաժողովի ժամանակ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցության հիմնադիրներն են Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար[3], ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԼՀԿ նախկին քարտուղար Մանե Թանդիլյանը[4] և Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար[5] Մեսրոպ Առաքելյանը[6]։

Կուսակցությունը ներկայացված չէ Ազգային ժողովում և ներկայումս հանդես է գալիս որպես արտախորհրդարանական ուժ։

Կուսակցության կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ապրելու երկիր» կուսակցությունն ունի քաղաքական խորհուրդ և վերահսկիչ հանձնաժողով։ Վերջիններիս գործունեությունն իրականացվում և կանոնակարգվում է «Ապրելու Երկիր» կուսակցության Կանոնադրությամբ[1]։

Կուսակցության խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ապրելու երկիր» կուսակցության խորհրդանիշի տարրերն են ջրի կաթիլը, որը սփռվում է դեպի աջ և վերև՝ մատնահետքի տեսքով վերածվելով Հայաստանի և Արցախի քարտեզի։ Ձախ, ներքևի հատվածում գրված է՝ ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ[փա՞ստ]։ Կուսակցության խորհրդանիշի տարրերն ունեն հետևյալ խորհուրդը՝

  • Ջրի կաթիլը խորհրդանշում է կյանքը, ապրելը։
  • Սփռումը նշանակում է համայն հայության միավորումը։
  • Մատնահետքը խորհրդանշում է մարդու անհատական պատասխանատվության ստանձնումը։

Մասնակցություն ընտրական գործընթացներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունը հիմնադրումից ամիսներ անց մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին[7]։

  • 2021 թվականի հոկտեմբերի 17-ին[8] ՀՀ-ի 6 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը գրանցել է բարձր ցուցանիշներ․ մասնակցության հայտ է ներկայացրել 5-ում և արդյունքում ներկայացվածություն ունի դրանցից յուրաքանչյուրում։ Մասնավորապես Սյունիքի մարզի Տաթև[9] համայնքում ընտրությունների արդյունքում «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Մարատ Գերասիմյանը ստանձնել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իրականացնում է համայնքի մասնակի կառավարում։
  • 2021 թվականի դեկտեմբերի 5-ին[10] տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում 36 համայնքից 10-ում «Ապրելու երկիր» կուսացությունը առաջադրել է համայնքի ղեկավարի և ավագանու թեկնածուներ։ 10-ից 8-ում ապահովել է ներկայացվածություն։ Դեկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում կուսակցությունը հաղթել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում[11], ունի 6 մանդատ։ Համայնքը ղեկավարում է «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արսեն Աղաբաբյանը։
  • 2022 թվականի սեպտեմբերի 25-ին[12] ՀՀ-ում կայացած ՏԻՄ ընտրություններում ևս «Ապրելու երկիր» կուսակցությունը գրանցել է բարձր ցուցանիշներ՝ ներկայացված լինելով 6 համայնքներում 32 ավագանու անդամներով։ Կուսակցությունը հաղթել է Լոռու մարզի Ալավերդի համայնքում[13]։ Համայնքը ղեկավարում է «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արկադի Թամազյանը։

Ստացած ձայների և ավագանու անդամների թվով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը արձանագրել է լավագույն արդյունքը իշխող կուսակցությունից հետո։

Համայնք Մանդատ Մանդատ, %
Ալավերդի 13/27 48.48%
Արարատ 2/27 7.01%
Արթիկ 1/27 4.29%
Գյուլագարակ 7/15 49.32%
Գյումրի 2/33 5.64%
Դիլիջան 5/21 24․51%
Եղեգնաձոր 1/21 4.79%
Թալին 2/27 6.86%
Լոռի Բերդ 4/15 28.00%
Հրազդան 2/27 6.64%
Մեղրի 2/15 9.79%
Նոյեմբերյան 6/21 29.54%
Չարենցավան 2/27 6.67%
Ջերմուկ 1/15 4.07%
Վանաձոր 2/33 4.29%
Տաթև 2/15 13.06%
Տեղ 5/15 34.86%
Փարաքար 10/21 48.94%

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.apreluyerkir.am/hy/about/4/
  2. https://www.1lurer.am/hy/2021/08/17/«Ապրելու-երկիր»-կուսակցության-առաջնահերթությունները/538029
  3. https://www.mlsa.am/?page_id=19238
  4. https://www.apreluyerkir.am/hy/about/10/8/
  5. https://www.mlsa.am/?page_id=27774
  6. https://www.apreluyerkir.am/hy/about/10/29/
  7. https://www.apreluyerkir.am/hy/about/18/
  8. https://www.apreluyerkir.am/hy/elections/6/
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 29-ին.
  10. https://www.apreluyerkir.am/hy/elections/7/
  11. https://www.panorama.am/am/news/2021/12/21/Նոյեմբերյան-քաղաքապետ/2617164
  12. https://news.am/arm/news/722166.html
  13. https://armtimes.com/hy/article/245894

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]