Աստարտե Սիրիացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստարտե Սիրիացի
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի[1]
տարի1877
բարձրություն185 ± 1 սանտիմետր
լայնություն109 ± 0 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՄանչեստրի պատկերասրահ[1]
հավաքածուՄանչեստրի պատկերասրահ
մակագրությունD.G.Rossetti 1877
կայք
Ծանոթագրություններ
 Astarte Syriaca by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

«Աստարտե Սիրիացի» (ինչպես նաև «Վեներա Աստարտա», անգլ.՝ Astarte Syriaca), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1877 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Մանչեստրի գեղարվեստական պատկերասրահի հավաքածուում։

Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մնեմոսինե», 1875-81

Աստարտեի (շումեր-աքքադյան դիցաբանության մեջ սիրո և իշխանության աստվածուհի Իշտարի անվան հունական տարբերակը) կերպարի համար բնորդուհի է եղել Ջեյն Մորիսը։ 1875 թվականին Ռոսսետտին սկսել է ստեղծել «Աստարտե Սիրիացի» նկարի էսքիզը, սակայն հետագայում այն դարձրել է հունական դիցաբանության մեջ հիշողության աստվածուհի Մնեմոսինեի կերպարը. արդյունքում «Մնեմոսինե» կտավը դարձել է ինքնուրույն աշխատանք[2][3]։ Նկարիչը իր երկու նկարներն էլ հիշատակել է 1876 թվականի ապրիլի 29-ին մորն ուղարկված նամակում, որտեղ գրել է, որ դրանք տարբերվում են բնորդուհու ձեռքի և գլխի դիրքով[4]։ Աստարտեն կանգնած է «Venus pudica»՝ «Ամաչկոտ Վեներա» դիրքով, ինչով հարազատ է դառնում Բոտիչելլիի «Վեներայի» հետ[5]։

Ձախակողմյան ուղեկցող կերպարի համար կեցվածք է ընդունել Ջեյն Մորիսի դուստրը՝ Մեյ Մորիսը[5]։ Ալիստեր Գրիվը համեմատել է այդ կերպարները Հոբի գրքի հիման վրա Ուիլյամ Բլեյք մի քանի փորագրությունների հրեշտակների հետ[5]։ Նաև հատկանշական են գահին Աստվածամոր պատկերման որոշակի ավանդական գծեր, որոնք առկա են նկարում[5]։

Նկարչի ընկեր Թեոսոր Ուոթս-Դանթոնը ենթադրել է, որ հենց իր շնորհիվ է ստեղծվել այդ նկարը։ Տեսնելով Ջեյն Մորիսի պատկերով էսքիզներից մեկը՝ Ուոթս-Դանթոնը հայտարարել է, որ հենց այդպիսի տեսք պիտի ունենա արևելյան Վեներան[5]։ Հավաքորդ Կլարենս Ֆրայը, նայելով Ռոսսետտի էսքիզները, «Աստարտե Սիրիացին» պատվիրել է իր համար. նկարը նկարչի կողմից մի քանի անգամ մերժվելուց և տարբերակներից հետո ավարտին է հասցվել 1877 թվականի հունվարին[5]։ Ռոսսետտիի գործակալ Չառլզ Ֆրայի ջանքերի շնորհիվ «Աստարտե Սիրիացին» դարձել է այդ ժամանակ Ռոսսետտի ամենաթանկ արժեցող աշխատանքը (արժեքը կազմել է 2100£)[3]:

Ինչպես իր շատ այլ աշխատանքների համար, այս կտավի համար ևս Ռոսսետտին գրել է ուղեկցող սոնետ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://artuk.org/discover/artworks/astarte-syriaca-205939
  2. Marsh, Jan Pre-Raphaelite Women: Images of femininity in Pre-Raphaelite art. — London: Artus Books, 1994. — С. 130. — ISBN 1-898799-33-4
  3. 3,0 3,1 Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 191—193.
  4. Wildman, Stephen; Laurel Bradley, Deborah Cherry, John Christian, David B. Elliott, Betty Elzea, Margaretta Fredrick, Caroline Hannah, Jan Marsh, Gayle Seymour Waking Dreams, the Art of the Pre-Raphaelites from the Delaware Art Museum. — Art Services International, 2004. — С. 206. — 395 с.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 «Astarte Syriaca». Rossetti Archive (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.