Jump to content

Ավետիք Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ավետիք Բաբայան
Ծնվել է1844
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1913
Մահվան վայրՓարիզ, Փարիզի շրջան
ԿրթությունՍ. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա (1870)
Մասնագիտությունհիգիենիստ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱմուսինՍոֆյա Բաբայան
ԶավակներՄարգարիտ Բաբայան, Արմինիա Բաբայան, Շուշանիկ Բաբայան և Արմինե Բաբայան

Ավետիք Բաբայան (1844, Ալեքսանդրապոլ, Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական կայսրություն - 1913, Փարիզ, Փարիզի շրջան), հայ հիգիենիստ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1887

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1870 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան։ Եղել է Կովկասյան բժշկական ընկերության կազմակերպիչ-անդամներից։ 1870-1874 թվականներին, որպես զինվորական բժիշկ, ծառայել է Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում (1878-1904 թվականներին՝ զինվորական հոսպիտալում), Աբասթումանում, ապա զբաղվել գիտական և հասարակական գործունեությամբ Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Հյուսիսային Կովկասում։ 1904 թվականին ընտանիքով տեղափոխվել է Փարիզ։

Աշխատանքները վերաբերում են նյարդային, վարակիչ (թոքերի տուբերկուլոզ և այլն) հիվանդությունների առաջացման ու տարածման, բալնեոլոգիայի խնդիրներին[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ուսումնարանի առողջապահութեան հարցեր» (1879)
  • «Կրքեր եւ նոցա ազդեցութիւնը առողջութեան վրայ» (1880)
  • «Բարակացավ - թոքախտը» (1889)
  • «Եկեղեցական հիգիենա» (1903-1905)

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.