Ավետիք Մազլումով
Ավետիք Մազլումով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30 (դեկտեմբերի 12), 1896[1] Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն[2][1] |
Մահացել է | սեպտեմբերի 30, 1972[2][1] (75 տարեկան) Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][1] |
Գերեզման | Մոսկվա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կենսաբան և ընտրասերիչ |
Գործունեության ոլորտ | Արհեստական ընտրություն և ագրոտեխնիկա |
Ալմա մատեր | Վորոնեժի պետական ագրարային համալսարան |
Կոչում | ակադեմիկոս |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր |
Պարգևներ |
Ավետիք Լուկիանի Մազլումով (նոյեմբերի 30 (դեկտեմբերի 12), 1896[1], Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն[2][1] - սեպտեմբերի 30, 1972[2][1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][1]), խորհրդային կենսաբան, սելեկցիոներ, Վ. Ի. Լենինի անվան ՀամԳԳԱ ակադեմիկոս (1956), պրոֆեսոր (1949)։ ՌՍՖՍՌ գիտությունների վաստակավոր գործիչ (1966)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965)։ Չեխոսլովակիայի գյուղատնտեսական ակադեմիայի պատվավոր անդամ (1960)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1923 թվականին ավարտել է Վորոնեժի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1922 թվականից աշխատել է Ռամոնի (Վորոնեժի մարզ) սելեկցիոն փորձակայանում (1959 թվականից՝ Շաքարի ճակնդեղի և շաքարի համառուսաստանյան ԳՀԻ), 1933-1964 թվականներին՝ շաքարի ճակնդեղի սելեկցիայի և գենետիկայի բաժնի վարիչ, իսկ 1967 թվականից՝ գիտությունների խորհրդատու։ Մազլումովը ինքնուրույն և ուրիշ սելեկցիոներների հետ ստեղծել է շաքարի ճակնդեղի 52 սորտ և հիբրիդ, որոնցից 41-ը շրջանացվել են (1972)։ Լավագույն սորտերն են.Ռո-6, Ռո-65, Ռո-36, Ռ-1537, Ռո-23, Ռ-931 և այլն։ Մազլումովի գիտական աշխատանքները վերաբերում են շաքարի ճակնդեղի կենսաբանության, սերմնաբուծության, սելեկցիայի և ագրոտեխնիկայի հարցերին։ ՌՍՖՍՌ VI գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետական (1946, 1952) և լենինյան (1965) մրցանակների դափնեկիր։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով, ԽՍՀՄ ԺՏՆՑ ոսկե և գյուղատնտեսական ԺՏՑ ոսկե մեծ մեդալներով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Мазлумов Аведикт Лукьянович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 133)։ |
- Դեկտեմբերի 12 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Սիմֆերոպոլ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 30 մահեր
- 1972 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ կենսաբաններ