Արամ Գրիգորյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Գրիգորյան
Ծնվել էհունվարի 3, 1914(1914-01-03) կամ 1914[1]
ԾննդավայրԿարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 26, 2004(2004-12-26)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունգրող, արձակագիր և գրականագետ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՇիրակի պետական համալսարան (1941) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Արամ Գրիգորյան Վիքիդարանում

Արամ Ռուբենի Գրիգորյան (հունվարի 3, 1914(1914-01-03) կամ 1914[1], Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 26, 2004(2004-12-26), Մոսկվա, Ռուսաստան[2]), հայ գրող, արձակագիր, գրականագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1914 թվականին Կարս քաղաքում։ 1941 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, ապա՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրականության բարձրագույն դասընթացները։ Մինչև 1970 թվականը աշխատել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Շիրվանզադեի ռեալիզմը» (Երևան, 1960)[3], «Սոցիալիստական ռեալիզմի ակունքների մոտ» (Երևան 1963) գրքերը։ Ապրում ու աշխատում է Մոսկվայում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արևի ուժը, Երևան, Պետհրատ, 1939, 64 էջ[4]։
  • Կյանքի ճանապարհը (նովելներ և լեգենդներ), Երևան, Հայպետհրատ, 1946, 121 էջ[5]։
  • Պատումներ Շիրազի կյանքից։ Սովետական գրող, 1987[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «AV Production - Արամ Գրիգորյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  3. Գրիգորյան, Արամ Ռուբենի (1960). Реализм Ширванзаде. О некоторых особенностях драматургического мастерства =: Շիրվանզադեի ռեալիզմը։ Դրամատուրգիական վարպետության մի քանի առանձնահատկությունները. Ереван: Изд-во Арм. театр. о-ва.
  4. Գրիգորյան, Արամ Ռուբենի (1939). Արևի ուժը. Երևան: Պետհրատ.
  5. Գրիգորյան, Արամ Ռուբենի; Հախումյան, Տիգրան Սիմեոնի (1946). Կյանքի ճանապարհը։ Նովելներ և լեգենդներ. Երևան: Հայպետհրատ.
  6. Գրիգորյան, Արամ Ռուբենի (1987). Պատումներ Շիրազի կյանքից։ Հուշեր. Սովետական գրող.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող».

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Գրիգորյան (գրող)» հոդվածին։