Արաուկարիաս ազգային պարկ
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Կազմված է | Անտլանտյան անտառ |
Երկիր | Բրազիլիա |
Վարչատարածք | Սանտա Կատարինա |
Հիմնվել է | 2005 |
Մակերես | 128,41 կմ² և 12 810 հեկտար |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Արաուկարիաս ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional das Araucárias), ազգային պարկ Սանտա Կատարինա նահանգում, Բրազիլիա։
Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արաուկարիաս ազգային պարկը գտնվում է Պասուս Մայա և Պոնտի Սերրադա մունիցիպալիտետներում՝ Սանտա Կատարինա նահանգում։ Պաշտպանված տարածքը ստեղծվել է 2005 թվականի հոկտեմբերի 19-ին և ունի 12841 հա տարածք[1]։ Այն կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։ Տարեկան տեղումների միջին քանակը 1930 մմ է։ Միջին ջերմաստիճանը 17 °C է։ Պարկը տեղակայված է Կամպոս Ժերայսում, ինչն էլ սարահարթ է, որի լանջերը սփռված են դեպի արևմուտք։ Գտնվում է 805-1218 մետր բարձրության վրա[2]։
Բուսականությունն իր անմիջական ազդեցությունն է ունեցել պարկի վրա, մասնավորապես տեղական երկրորդային կազմավորումները ռեգեներացիայի տարբեր փուլերում, մշակվող առաջնային անտառը, անտառավերականգնումը՝ էկզոտիկ տեսակներով (սոճի և նվենի), գյուղատնտեսական տարածքները և արոտավայրերը[2]։ Պահպանվող տարածքը շրջապատված է 500 մետր բարձրությամբ բուֆերային գոտիով, որոնք ունեն փոքր տնտեսություններ և ագրարային ռեֆորմի բնակատեղիներ, ինչպես նաև սոյայի պլանտացիաներ և անասնաբուծական տնտեսություններ։
Անտառն օգնում է պահպանել Չապեկո, Չապեցոզինիո, Մատո և Կարատուվա գետերի ջրի որակը[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)[2]։ Հիմնական նպատակն է պահպանել բնական էկոհամակարգերը, որտեղ պահպանվել են Արաուկարիա անտառի մնացորդներն ու Ատլանտյան անտառ բիոմի բույսերը, որոնք վտանգված են մարդու գործունեության պատճառով։ Պարկն ապահովում է գիտական հետազոտություններ, բնապահպանական կրթություն, ինչպես նաև բացօթյա հանգիստ և էկոտուրիզմ։ Կան վտանգված վայրի խոզեր և որոշ ընտանի կենդանիներ[1]։ Պաշտպանված տեսակներից են բաշավոր գայլը (Chrysocyon brachyurus), փայտփորիկը (Dryocopus galeatus), օցելոտը (Leopardus pardalis) և պուման (Puma concolor)[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 O Parque Nacional das Araucárias – Apremavi
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Unidade de Conservação ... MMA
- ↑ «Parna das Araucárias – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- O Parque Nacional das Araucárias (Portuguese), Apremavi: Associação de Preservação do Meio Ambiente e da Vida, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին, Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին
{{citation}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Parna das Araucárias (Portuguese), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին, Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Unidade de Conservação: Parque Nacional das Araucárias (Portuguese), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արաուկարիաս ազգային պարկ կատեգորիայում։ |