Արապիլես (1868)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արապիլես իսպանական զրահանավ (իսպ.՝ La fragata blindada Arapiles), իսպանական նավատորմի համար 1860-ական թվականներին Անգլիայից գնված փայտե զրահապատ ֆրեգատ։ Անվանվել է ի հիշատակ Արապիլեսի մոտ տեղի ունեցած Սալամանկայի ճակատամարտի (1812)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե եղել է շոգենավ, այնուհետև վերածվել է ռազմանավի։ 1873 թվականին նավը վնասվել է և վերանորոգվել է ԱՄՆ-ում Վիրջինիուս գործընթացի ժամանակ, երբ սրվել էին ԱՄՆ-Իսպանիա հարաբերությունները։ 1879 թվականին նավը վերածվել է ծովագնացության համար անպետք նավի կմախքի և նավի վերակառուցումը դադարեցվել է 1882 թվականին։ Մեկ կամ երկու տարի հետո նավը ուտիլիզացիայի ենթարկվեց։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արապիլեսն ուներ 280 ոտնաչափ (85.3 մ) երկարություն, նավահեծանը՝ 52 ոտնաչափ 2 ինչ (15.9 մ), ջրատարողությունը՝ 17 ոտնաչափ (5.2 մ), կշիռը՝ 3,496 տոնա։ Ունեցել է մեկ շոգեշարժիչ, որը շարժիչները վարում էր՝ օգտագործելով 6 կաթսաներից եկող գոլորշին։ Շարժիչն ուներ 2,400 ձիաուժ(1,800 կ/վատ), որը նավին հաղորդում էր 8 ծովահանգույցի արագություն (15 կմ/ժ, 9.2 mph)[1][2]:

Նավն ուներ 10-ինչանոց 2 Armstrong-ներ (254 մմ) և 5 հատ 8-ինչանոց (203 մմ) փողաբերանով ատրճանակներ և հրանոթներ[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Silverstone, p. 388
  2. 2,0 2,1 "Spanish Ironclads Tetuan, Mendes Nunes and Arapiles", p. 408
  3. de Saint Hubert

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brassey, Thomas (1888). J. Griffin, ed. The Naval Annual 1887. Portsmouth, Reino Unido. OCLC 669097244.
  • Gardiner, Robert, ed. (1979). Conway's All the World's Fighting Ships 1860-1905. Greenwich: Conway Maritime Press. ISBN 0-8317-0302-4.
  • de Saint Hubert, Christian (1984). «Early Spanish Steam Warships, Part II». Warship International (Toledo, Ohio: International Naval Records Organization) XXI: 21–45. ISSN 0043-0374.
  • Silverstone, Paul H. (1984). Directory of the World's Capital Ships. Nueva York: Hippocrene Books. ISBN 0-88254-979-0.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]