Արդյունավետ խոնավության պաշար հողում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արդյունավետ խոնավության պաշար հողում, բույսերի կայուն թառամման խոնավությունից բարձր խոնավության քանակը, որն օգտագործում են մշակաբույսերը՝ բուսազանգվածի ստեղծման և բերքի ձևավորման համար։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդունավետ խոնավության պաշարը հաշվարկվում է W = 0,1 qh (u – k) բանաձևով, որտեղ W-ն արդյունավետ խոնավության պաշար է (ջրային շերտը՝ մմ-ով), q-ն՝ հողի տեսակարար կշիռը (գ/սմ3), h-ը՝ այն հողաշերտի հաստությունը (սմ-ով), որում որոշվում է արդյունավետ խոնավության պաշար, u-ն բացարձակ չորհողի խոնավությունն է (%-ով), k-ն՝ կայուն թառամման խոնավությունը (%), 0,1 գործակցով արդյունավետ խոնավության պաշարը վերածվում է ջրային շերտի հաստության (մմ)։ Արդյունավետ խոնավության պաշարը որոշում են հողի յուրաքանչյուր 10 սմ շերտում, իսկ ամենավերևում՝ 5 սմ-ում։ 1 մ հաստության հողաշերտում արդունավետ խոնավության պաշար 100–200 մմ է, առաշերտում՝ 20-ից մինչև 50 մմ։ Վեգետացիայի արդյունաավետ խոնավության պաշարների կտրուկ նվազման դեպքում (100 մմ-ից պակաս՝ 0–20 սմ հողաշերտում) ի հայտ է գալիս հողային երաշտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։